National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.2.2025

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28
 
12.02.2025
Խորհրդարանը շարունակել է «Եվրոպական միությանը ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծի քննարկումը
1 / 5

Փետրվարի 12-ին ՀՀ ԱԺ նիստում շարունակվել է «Եվրոպական միությանը ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծի առաջին ընթերցմամբ քննարկումը:

Ելույթներում պատգամավորները ներկայացրել են իրենց դիտարկումները Եվրոպական միությանը ՀՀ անդամակցելու գործընթացի վերաբերյալ:

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անունից ելույթում խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը նշել է, որ իրավական մասով քննարկվող նախագիծը չի կարող օրենք համարվել: Նրա դիտարկմամբ Եվրամիության անդամակցության հարցի լուծումը պահանջում է հանրաքվե, քանի որ անդամակցության որեւէ այլ մեխանիզմ Սահմանադրությամբ չի նախատեսվում: Սեյրան Օհանյանը տեղեկացրել է, որ խմբակցության պատգամավորները չեն մասնակցի օրինագծի քվեարկությանը:

Ներկայացնելով ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության տեսակետը՝ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը նշել է, որ Հայաստանը ԵՄ-ի հետ ունի աննախադեպ բարձր մակարդակի համագործակցություն. մեկնարկել է վիզաների ազատականացման հարցով Եվրամիություն-Հայաստան երկխոսությունը, Հայաստանը մասնակցում է եվրոպական խաղաղության գործիքակազմին, ԵՄ քաղաքացիական առաքելության դիտորդները, Հայաստանում տեղակայվելով, էապես նպաստում են տարածաշրջանային կայունությանը: Հայկ Կոնջորյանը տեղեկացրել է, որ խմբակցությունը կողմ է քվեարկելու նախագծին:

Եզրափակիչ ելույթում Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն անդրադարձել է քննարկման ընթացքում հնչած հարցերին, դիտարկումներին: Մասնավորապես, խոսելով վիզաների ազատականացման մասին, հանձնաժողովի նախագահը նշել է, որ վիզաների ազատականացման հարցը որեւէ առնչություն չունի ԵՄ անդամակցության գործընթացի հետ:

Նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը եզրափակիչ ելույթում եւս անդրադարձել է հնչած հարցադրումներին, դիտարկումներին: Նա նշել է, որ օրենքի նախագիծը բերվել է, որպեսզի ՀՀ-ն արտահայտի իր` դեպի ԵՄ գնալու քաղաքական կամքը: «Եվ այս ընթացքն անշրջելի է, ժողովուրդը սրա կողմնակիցն է»,- եզրափակել է Արտակ Զեյնալյանը:

Հարցի քննարկումն ավարտվել է:

Պատգամավորները քվեարկություններով ընդունել են հերթական նիստերում քննարկված օրենսդրական նախաձեռնությունները:

Օրվա վերջին նիստում «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ Կառավարության անդամները պատասխանում են պատգամավորների հարցերին:


12.02.2025
Սոնա Ղազարյանը հանդիպել է խորհրդարանում փորձաշրջան անցնող ուսանողների հետ
Երեւանի պետական համալսարանի, Հայաստանի եվրոպական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետների եւ Պետական կառավարման ակադեմիայի` Ազգային ժողովում փորձաշրջան անցնող ուսանողների հետ հանդիպել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը: Միջխորհրդարանական հարաբերությո...

12.02.2025
Տեղի կունենան խորհրդարանական ճեպազրույցները
ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցները տեղի կունենան փետրվարի 13-ին ԱԺ 334 դահլիճում` հետեւյալ ժամանակացույցով.   ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն - 11:00-11:20, ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցություն - 11:20-11:40, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցություն - 11:40-12:00:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am