National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.2.2025

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28
 
11.02.2025
Էլեկտրոնային առողջապահական համակարգի միջոցով ժամանակավոր անաշխատունակության տեղեկանքը ներկայացնելու կարիք չի լինի. օրենսդրական փաթեթը քննարկվել է առաջին ընթերցմամբ
1 / 2

Օրենքի գործող կարգավորման համաձայն մայրության նպաստը Միասնական սոցիալական ծառայության կողմից նշանակվում է միայն չաշխատող անձանց դեպքում: Վարձու աշխատողների պարագայում թե՛ մայրության նպաստը, թե՛ ժամանակավոր անաշխատունակության վճարը նշանակում, հաշվարկում եւ վճարում է գործատուն, որից հետո գործատուն ամբողջությամբ փոխհատուցվում է պետական միջոցներից: Այսպիսով, ստացվում է, որ պետական միջոցները վճարում են գործատուի կատարած հաշվարկների հիման վրա, ինչը բավականին ռիսկային է: Էլեկտրոնային առողջապահական համակարգը հնարավորություն է տալիս նպաստի համար անհրաժեշտ տեղեկատվության ինքնաշխատ փոխանակման միջոցով նպաստների նշանակման գործընթացն իրականացնել պետական մարմնի միջոցով:

Այս մասին ասել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը փետրվարի 11-ին գումարված ԱԺ հերթական նիստի ընթացքում՝ ներկայացնելով Կառավարության հեղինակած ««Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Փոխնախարարի խոսքով նախագծի ընդունումը պայմանավորված է Կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի պահանջով, ըստ որի՝ էլեկտրոնային առողջապահական համակարգի տվյալների հիման վրա Միասնական սոցիալական ծառայության կողմից ապահովվելու է ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստի նշանակումն ու վճարումը:

Օրենսդրական նախաձեռնությունն ընդունվելու դեպքում կբարելավվի ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների նշանակման գործընթացն ու կապահովվի հասցեականությունը. էլեկտրոնային առողջապահության համակարգի տվյալների հիման վրա նպաստը կնշանակի եւ կվճարի Միասնական սոցիալական ծառայությունը:

Նախագծով նաեւ առաջարկվում է անաշխատունակության օրերը հաշվարկել օրացույցային ձեւաչափով, գործող կարգավորմամբ հաշվարկվում է աշխատանքային օրերի քանակով:

ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Լիլիթ Ստեփանյանը:
 


11.02.2025
Խորհրդարանը քննարկել է «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը
Սահմանադրությամբ նախատեսված իրավունքի իրացմամբ ձեւավորվել է նախաձեռնող խումբ, որը հանդես է եկել օրենքի նախագծի քաղաքացիական նախաձեռնությամբ: Այս մասին ասել է նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը` փետրվարի 11-ին Ազգային ժողովի հերթական նիստում քննարկման ներկայացնելով «Եվրոպական միութ...

11.02.2025
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի նորանշանակ դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 11-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին: Շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` Ալեն Սիմոնյանը հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանը զգալի ներդրում կունեն...

11.02.2025
Ոստիկանությանը հասանելիություն կտրվի պետական կառույցների տեսանկարահանող սարքերին. օրենսդրական փաթեթը քննարկվել է առաջին ընթերցմամբ
ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած օրենսդրական փաթեթով առաջարկվում է ոստիկանությանը տալ իրավասություն ՀՀ պետական կառավարման համակարգի մարմիններից, տեղական ինքնակառավարման մարմիններից, պետական եւ համայնքային ենթակայության կազմակերպություններից ու հիմնարկներից, էլեկտրոնային համակարգերի միջոցով ...

11.02.2025
Մեկնարկել է ԱԺ հերթական նիստերի աշխատանքը
Ազգային ժողովը փետրվարի 11-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Նիստի սկզբում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը  ներկայացրել է թիվ 24 արձանագրությունը, ըստ որի` «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված եւ լիազորությունները վաղաժամ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am