07.02.2025
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Բելգիայի Սենատի նախագահի հետ
Աշխատանքային այցով Բելգիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 7-ին հանդիպել է Բելգիայի Թագավորության Սենատի նախագահ Վալերի Դե Բուի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող տարբեր հարցեր` անդրադարձ կատարելով նաեւ ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման բազմակողմ օրակարգին եւ Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների թեմային:
Ալեն Սիմոնյանը Բելգիայի Սենատի նախագահին է ներկայացրել Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը եւ դրա իրագործմամբ տարածաշրջանի երկրների համար ընձեռվող նոր հնարավորությունները:
Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրին ու տարածաշրջանային հետաքրքրության այլ հարցերի:
ԱԺ պատգամավորները հանդիպել են Բելգիայի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի եւ անդամների հետ
ԱԺ պատվիրակությունը խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ աշխատանքային այցով Բելգիայում է: Այցի շրջանակում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներ, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը եւ հանձնաժողովի անդամ Հասմիկ Հակոբյանը, եվրոպական ինտեգրման հարցերի մշտական ...
Աշխատանքային քննարկում ՓՄՁ-ներին վերաբերող հարկային փոփոխությունների վերաբերյալ
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին կից ՓՄՁ աշխատանքային խմբի` փետրվարի 7-ին կայացած արտահերթ քննարկմանն անդրադարձ է եղել ՓՄՁ-ներին վերաբերող հարկային փոփոխություններին: Քննարկմանը մասնակցել են պատգամավորներ, Կառավարության անդամներ, ՓՄՁ ոլորտի ներկայացուցիչներ: ՓՄՁ ասոցիացիայի կառավարման խորհ...
Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է ուսանողների հետ
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը փետրվարի 7-ին հանդիպել է Երեւանի պետական համալսարանի եւ Հայաստանի եվրոպական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետների ուսանողների հետ: Հանդիպումը տ...
Կկազմակերպվի աշխատանքային քննարկում
Փետրվարի 7-ին՝ ժամը 13:00-ին, 334 դահլիճում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի կունենա աշխատանքային քննարկում ՓՄՁ-ներին առնչվող հարկային փոփոխությունների վերաբերյալ: ...