National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
5.2.2025

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28
 
05.02.2025
ՊԵԿ նախագահը մանրամասնել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի առանձնահատկությունները
1 / 40

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի առանձնահատկությունները մանրամասն քննարկելու նպատակով փետրվարի 5-ին կազմակերպել էր աշխատանքային քննարկում:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը կարեւորել է նման նախաձեռնությունը` ընդգծելով, որ սա եւս մեկ առիթ է հանրությանն իրազեկելու այս գործընթացի մասին: Հայկ Կոնջորյանի գնահատմամբ Կառավարությունը, քաղաքական մեծամասնությունը չափազանց կարեւոր բարեփոխում են իրականացնում: Նա վստահեցրել է, որ այս բարեփոխման օգուտները թե' միջնաժամկետ, թե' երկարաժամկետ հեռանկարում առավել զգալի են լինելու, քան այն տեխնիկական անհարմարությունները, որոնք նախորդում են յուրաքանչյուր ռեֆորմի:

Քննարկմանը Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը նախ սահիկաշարի միջոցով ներկայացրել է հայտարարագրման համակարգի կարեւոր դրույթները, ապա պատասխանել պատգամավորների հարցերին: Նախ` ո՞վքեր պետք է ներկայացնեն հայտարարագիր 2025 թվականին.

1. 2024 թվականի ընթացքում վարձու աշխատող համարված ՀՀ քաղաքացիները:

2. 2024 թվականի ընթացքում քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում հարկվող եկամուտ ստացած ՀՀ քաղաքացիները:

3. 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ` «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված պետական եւ համայնքային ծառայողները, հանրային պաշտոններ զբաղեցնող ՀՀ քաղաքացիները:

4. 2023 թվականի արդյունքներով 1 մլրդ դրամ եւ ավելի համախառն եկամուտ հայտարարագրած կազմակերպություններում մասնակից (բաժնետեր, փայատեր, անդամ) հանդիսացող ՀՀ քաղաքացիները:

5. «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով իրական շահառու համարվող ՀՀ քաղաքացիները:

6. 2024 թվականի ընթացքում 20 մլն դրամ եւ ավելի փոխառություն ստացած ՀՀ քաղաքացիները:

ՊԵԿ նախագահը հիշեցրել է, որ վերջին քննարկումների արդյունքում հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետ է սահմանվել նոյեմբերի 1-ը: Ժամկետի փոփոխությունը նախագծման փուլում է:

Խոսելով հայտարարագրի լրացման առանձնահատկությունների մասին` նա հիշեցրել է` քաղաքացին նախ պետք է ունենա նույնականացման քարտ, որից հետո պետք է ընտրի նույնականացման երկու ճանապարհ` նույնականացման քարտի եւ բջջային նույնականացման միջոցով, որը կապի օպերատորներից պետք է ձեռք բերի:

Մշակվել է ե'ւ բջջային հավելված, ե'ւ կայքէջ, որտեղ քաղաքացիները նույնականացվելուց հետո կլրացնեն իրենց հայտարարագրերը: Նշվել է, որ վարձու աշխատողների համար մեծամասամբ ինքնաշխատ եղանակով լրացվում են եկամուտները: Ինքնաշխատ լրացվում են նաեւ այն վերադարձվող գումարները, որոնք գոյանում են եկամտային հարկից, օրինակ` հիպոտեկային վարկի տոկոսների, ուսման վարձի գծով, շահաբաժինների մասով եկամտային հարկի վերադարձը: Անցած տարի ներդրվեց տաքսիների հարկման մեխանիզմը, այս հարթակում եւս առաջիկայում ինքնաշխատ լրացվելու են տվյալները: Առաջիկայում ինքնաշխատ համակարգը գործելու է նաեւ այն կուտակային հատկացումների դեպքում, որոնք պետությունը կատարում է ի լրումն կուտակային կենսաթոշակային ֆոնդերի:

Էդուարդ Հակոբյանը տեղեկացրել է, որ աշխատանքներ են տարվում հայտարարագրման համակարգը քաղաքացիների համար առավել դյուրին դարձնելու ուղղությամբ:

Նպաստները, կենսաթոշակները, սոցիալական օժանդակության առանձին գործիքներով քաղաքացիներին տրվող գումարներն առաջիկայում ավտոմատացվելու են, այդ թվում` «Զինապահ» հիմնադրամից ստացվող հատուցումները: Սրանք առաջիկա պլաններ են, եւ ներդրվելու պարագայում բազմաթիվ հայրենակիցների եկամուտների մեծ մասն ինքնաշխատ եղանակով լրացվելու է: Դրանից հետո քաղաքացին պարզապես կստուգի եւ կհաստատի հայտարարագիրը:

«2023 թվականի արդյունքներով 2024 թվականին մոտ 59,000 քաղաքացի արդեն հայտարարագիր ներկայացրել է: Այս  տարի արդեն 4451 քաղաքացի ներկայացրել է»,- տեղեկացրել է ՊԵԿ նախագահն ու հավելել, որ, մասնավորապես, կրթության եւ առողջապահության գծով նախորդ տարի սոցիալական կրեդիտներ կամ սոցիալական ծախս ստացել է 3732 քաղաքացի, իսկ այս տարի արդեն 825 քաղաքացի: Անցած տարի 340 մլն, իսկ այս տարի մոտ 79 մլն դրամ քաղաքացիները ստացել են:

Անդրադարձ է եղել վարձակալությամբ տրվող բնակարանների գծով վճարները հայտարարագրելուն: Էդուարդ Հակոբյանի խոսքով կան էական հայտարարագրումներ, այս մեխանիզմը հնարավորություն է տալիս նույնիսկ մյուս եկամուտները բերելու այս հարթակ եւ առանց էական ժամանակ ծախսելու հայտարարագրել:

ՊԵԿ նախագահը ներկայացրել է նաեւ քաղաքացիների իրազեկմանն ուղղված աշխատանքները. հոլովակներ են պատրաստվել, հայտարարագրի լրացման ուղեցույց է ՊԵԿ կայքում տեղակայված, մշակվել են տեղեկատվական թերթիկներ, հարցուպատասխանի ընթացակարգով քաղաքացիների հարցերին պատասխաններ են տրվում, բոլոր հարցերը հավաքագրվում են եւ պարբերաբար հրապարակվում ՊԵԿ սոցիալական հարթակներում: Մշակվել են հոլովակներ, որտեղ ՊԵԿ աշխատակիցները ներկայացնում են հայտարարագրերի լրացման քայլերը: Այլ խողովակներով եւս իրականացվում են իրազեկումներ. առաջիկայում մարզային այցեր են նախատեսվում: Մշակվել է ուղեցույց, որը կտրվի նաեւ քաղաքացիներին, հասանելի կլինի նաեւ սպասարկման սրահներում:

Հաջորդ կարեւոր հարցը վարչարարությանն է վերաբերում: Եթե քաղաքացին չի լրացնում կամ սխալ է լրացնում հայտարարագիրը, ՊԵԿ-ն իրազեկման աշխատանք է իրականացնում, շտկման հնարավորություն է տալիս քաղաքացուն: Չշտկելու դեպքում նախազգուշացնում է, կրկին չշտկելու պարագայում վարձու եւ քաղիրավական պայմանագրով աշխատողների համար սահմանված է 5000 դրամ տուգանք: Մեկ միլիարդից ավելի համախառն եկամուտ ունեցող կազմակերպություններում սեփականատերերի համար տուգանքը 50,000 դրամ է: Հաջորդ քայլով այդ գումարը կրկնապատկվելու է: Այդ տեսանկյունից անցած տարի աշխատանքներ  են իրականացվել, մոտ 2638 վարչական վարույթներ են նախաձեռնվել:

Էդուարդ Հակոբյանը պատասխանել է պատգամավորների հարցերին` անդրադառնալով հետվճարների հնարավորությանը, գործընթացին ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների մասնակցությանը, սոցիալական տարբեր խմբերի կողմից հայտարարագրում իրականացնելու դժվարություններին, համակարգի ներդրման նպատակներին, ինքնաշխատ եղանակով լրացման գործարկմանը եւ այլն:

Զեկուցողի խոսքով գործող կարգավորումներով փոխհատուցման ենթակա են կրթության գծով կատարված բոլոր վճարները: Նշվել է, որ եթե քաղաքացին ձեռք է բերել առողջության ապահովագրություն, ապա այդ մասով իրականացված վճարների համար եւս կարող է ստանալ փոխհատուցում:

Կոմիտեի նախագահի տեղեկացմամբ Կառավարությունը մշակում է նախագիծ, որով նախատեսվում է փոխհատուցել նաեւ ատամնաբուժական ծառայությունների համար կատարված վճարները: Սպորտային, երաժշտական, արվեստի խմբակների համար կատարված վճարների մասով եւս նախատեսվում է փոխհատուցում տրամադրել. համապատասխան որոշումն առաջիկայում կընդունվի Կառավարության կողմից:

Էդուարդ Հակոբյանը մանրամասնել է` տրանսֆերտները, նվիրատվությունները չեն հարկվում, իսկ ավանդների դիմաց հարկված տոկոսները բանկը փոխանցում է ՊԵԿ-ին: Նշվել է, որ անձի խնայողությունները չեն հայտարարագրվելու: Պատասխանելով այն հարցին, թե արդյոք կոմիտեն հասանելիություն ունենալու է քաղաքացու բանկային գաղտնիքին` Էդուարդ Հակոբյանն ընդգծել է` միայն ստուգման շրջանակում սահմանափակ տեղեկատվության` համախառն մուտքերին եւ ելքերին:

Նշվել է, որ ՊԵԿ ներկայացուցիչները պարբերաբար այցեր են իրականացնում նաեւ կազմակերպություններ, բուհեր` ներկայացնելու հայտարարագրում իրականացնելու գործընթացը:
 
 


05.02.2025
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լյուքսեմբուրգի նորին արքայական մեծություն դքսի թագաժառանգի հետ
Պաշտոնական այցով Լյուքսեմբուրգում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն առանձնազրույց է ունեցել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության նորին արքայական մեծություն դքսի թագաժառանգի հետ: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրության հարցերի լայն շրջանակ: ...

05.02.2025
Ոստիկանությունը հնարավորություն կունենա մի շարք մարմիններից պահանջելու եւ ստանալու տեսագրություններ, հասանելիություն ունենալու դրանց տարածքում շինության դրսի կողմից տեղադրված տեսահսկման համակարգերին
Նախաձեռնության ընդունման արդյունքում ոստիկանությունն իրավասու է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմիններից, տեղական ինքնակառավարման մարմիններից, պետական եւ համայնքային ենթակայության կազմակերպություններից ու հիմնարկներից, տեսանկարահանող էլեկտրոնային  համակարգերի միջոցով...

05.02.2025
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխություններին եւ լրացումներին
Վերջին 13 տարիներին ահագնացող տեմպերով աճում են շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, վիրտուալ մոլախաղերի, վիճակախաղերի, տոտալիզատորի, ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման գործունեության շրջանառության ծավալները: Եթե 2010 թվականին ինտերնետ շահումով խաղերում կատարված խաղադրույքների ծավալները կազմու...

05.02.2025
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լյուքսեմբուրգի փոխվարչապետ, արտաքին գործերի եւ արտաքին առեւտրի նախարարի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Լյուքսեմբուրգ կատարած պաշտոնական այցի շրջանակում փետրվարի 5-ին հանդիպել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ, արտաքին գործերի եւ արտաքին առեւտրի նախարար Քսավիե Բետելի հետ: Կողմերը քննարկել են երկու երկրների համագործակցությանն ու հետաքրքրություններին վերաբերող հարցե...

05.02.2025
Համընդհանուր հայտարարագրման թեմայով աշխատանքային քննարկում. ուղիղ հեռարձակում
Համընդհանուր հայտարարագրման թեմայով աշխատանքային քննարկման ուղիղ հեռարձակումը: Քննարկմանը մասնակցում է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը:   ...

05.02.2025
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

05.02.2025
Առաջարկվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործառույթները տարածել քննչական մարմինների ղեկավարների եւ նրանց տեղակալների նկատմամբ
Առաջարկվում է քննչական մարմինների ղեկավարների եւ նրանց տեղակալների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու լիազորությունը, եթե խոսքը վերաբերում է հանրային ծառայողի վարքագծի կանոններին եւ շահերի բախմանը, վերապահել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին: Հանձնաժողովի կողմից համապատասխան եզրակացությու...

05.02.2025
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

05.02.2025
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում ...

05.02.2025
Տեղի կունենա աշխատանքային քննարկում
Փետրվարի 5-ին՝ ժամը 14:00-ին, 334 դահլիճում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համընդհանուր հայտարարագրման թեմայով կկազմակերպի աշխատանքային քննարկում: Քննարկմանը կմասնակցի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am