National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
5.2.2025

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28
 
05.02.2025
Ոստիկանությունը հնարավորություն կունենա մի շարք մարմիններից պահանջելու եւ ստանալու տեսագրություններ, հասանելիություն ունենալու դրանց տարածքում շինության դրսի կողմից տեղադրված տեսահսկման համակարգերին
1 / 13

Նախաձեռնության ընդունման արդյունքում ոստիկանությունն իրավասու է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմիններից, տեղական ինքնակառավարման մարմիններից, պետական եւ համայնքային ենթակայության կազմակերպություններից ու հիմնարկներից, տեսանկարահանող էլեկտրոնային  համակարգերի միջոցով  վերահսկվող ավտոկայանատեղեր ունեցող ավտոկայանատեղի գործունեությունը կազմակերպող կառույցներից, օդանավակայաններից ու պետական սահմանի անցման կետերից պահանջելու եւ ստանալու տեսագրություններ, ունենալու հասանելիություն դրանց տարածքում շինության դրսի կողմից տեղադրված տեսահսկման համակարգերին: Այս մասին ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում  առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով իր հեղինակած ««Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը:  Պատգամավորը նշել է, որ նախաձեռնության համար հիմք են հանդիսացել  ահաբեկչության սպառնալիքը, թմրամիջոցների ապօրինի շրջանառության ծավալները եւ մարդու կյանքին ու առողջությանը, պետության անվտանգությանը սպառնացող մի շարք այլ  հանցագործությունների աճը:  Վերոնշյալից ելնելով՝ անհրաժեշտություն է առաջացել առավել լայն հնարավորություններ ստեղծել նախապատրաստվող, կատարվող կամ կատարված հանցագործություններին եւ մյուս հնարավոր իրավախախտումներին հնարավորինս արագ արձագանքելու, դրանք կանխարգելելու նախականխելու, կանխելու, հայտնաբերելու եւ բացահայտելու համար:

Հայկ Սարգսյանի տեղեկացմամբ Կառավարությունը ներկայացրել է մի խումբ առաջարկներ, որոնք իր համար ընդունելի են: Մինչեւ երկրորդ ընթերցում դրանք  ամբողջությամբ  կներառվեն օրենսդրական փաթեթում:

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը ներկայացրել է առաջարկները:

 Հանձնաժողովը նախաձեռնությանը դրական եզրակացություն է տվել:

Երկրորդ ընթերցմամբ հանձնաժողովը քննարկել է ««Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենդրական փաթեթով: Այն ներկայացրել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը:

Օրենսդրական փաթեթով  աշխարհազորի համակարգը փոխարինվում է տեղական պաշտպանության ուժերով, սահմանվում են այդ ուժերի խնդիրները, դրանց ստեղծման, ղեկավարման, պատրաստության եւ կիրառման հետ կապված հարաբերությունները:  ՀՀ պաշտպանության պլանում ներառվում է ՀՀ տարածքային պաշտպանության պլանը:

Հիմնական կարգավորումները՝ այստեղ:

Առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագիծը բովանդակային փոփոխության չի ենթարկվել:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական նախաձեռնությանը:

Դրական եզրակացություն ստացած նախագծերը նախատեսվում է քննարկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի ընթացքում:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նիստի սկզբում անդրադարձել է Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում այսօր տեղի ունեցած սպանության դեպքին: Կրակոցների հետեւանքով մեկ մարդ մահացել է, եւս մեկը՝ վիրավորվել: «Մոտ ժամանակներս ես կնախաձեռնեմ աշխատանքային քննարկում, եւ Քրեական ոստիկանության պետը պետք է  կարողանա մեզ շատ համապարփակ զեկույցով ներկայացնել ապօրինի զենք-զինամթերքի հետ տարվող պայքարի վիճակը»,- մասնավորապես ասել է նա:

Հանձնաժողովի նիստը կայացել է փետրվարի 5-ին:


05.02.2025
ՊԵԿ նախագահը մանրամասնել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի առանձնահատկությունները
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի առանձնահատկությունները մանրամասն քննարկելու նպատակով փետրվարի 5-ին կազմակերպել էր աշխատանքային քննարկում: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը կարեւորել է նման ...

05.02.2025
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լյուքսեմբուրգի նորին արքայական մեծություն դքսի թագաժառանգի հետ
Պաշտոնական այցով Լյուքսեմբուրգում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն առանձնազրույց է ունեցել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության նորին արքայական մեծություն դքսի թագաժառանգի հետ: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրության հարցերի լայն շրջանակ: ...

05.02.2025
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխություններին եւ լրացումներին
Վերջին 13 տարիներին ահագնացող տեմպերով աճում են շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, վիրտուալ մոլախաղերի, վիճակախաղերի, տոտալիզատորի, ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման գործունեության շրջանառության ծավալները: Եթե 2010 թվականին ինտերնետ շահումով խաղերում կատարված խաղադրույքների ծավալները կազմու...

05.02.2025
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լյուքսեմբուրգի փոխվարչապետ, արտաքին գործերի եւ արտաքին առեւտրի նախարարի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Լյուքսեմբուրգ կատարած պաշտոնական այցի շրջանակում փետրվարի 5-ին հանդիպել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ, արտաքին գործերի եւ արտաքին առեւտրի նախարար Քսավիե Բետելի հետ: Կողմերը քննարկել են երկու երկրների համագործակցությանն ու հետաքրքրություններին վերաբերող հարցե...

05.02.2025
Համընդհանուր հայտարարագրման թեմայով աշխատանքային քննարկում. ուղիղ հեռարձակում
Համընդհանուր հայտարարագրման թեմայով աշխատանքային քննարկման ուղիղ հեռարձակումը: Քննարկմանը մասնակցում է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը:   ...

05.02.2025
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

05.02.2025
Առաջարկվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործառույթները տարածել քննչական մարմինների ղեկավարների եւ նրանց տեղակալների նկատմամբ
Առաջարկվում է քննչական մարմինների ղեկավարների եւ նրանց տեղակալների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու լիազորությունը, եթե խոսքը վերաբերում է հանրային ծառայողի վարքագծի կանոններին եւ շահերի բախմանը, վերապահել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին: Հանձնաժողովի կողմից համապատասխան եզրակացությու...

05.02.2025
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

05.02.2025
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում ...

05.02.2025
Տեղի կունենա աշխատանքային քննարկում
Փետրվարի 5-ին՝ ժամը 14:00-ին, 334 դահլիճում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համընդհանուր հայտարարագրման թեմայով կկազմակերպի աշխատանքային քննարկում: Քննարկմանը կմասնակցի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am