National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
3.2.2025

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28
 
03.02.2025
Քննարկվել են աղետի գոտում կառուցված ինքնակամ շինությունների փաստաթղթավորմանն առնչվող հարցեր
1 / 11

Մեր մի խումբ հայրենակիցներ պնդում էին, որ ավերիչ երկրաշարժից հետո առանց պետական որեւէ օժանդակության, չպահպանելով իրավական ակտերով սահմանված պահանջները` կառուցել են տներ եւ, ըստ այդմ, ինքնակամ կառույցների հաշվառման գործընթացում բախվել ֆինանսական խնդիրների: Հնչում էին անարդարության վերաբերյալ դիտարկումներ այն մասին, որ աղետի գոտում իրենց կարգավիճակում գտնվող շատ այլ անձինք օգտվել են պետական օժանդակությունից, իսկ իրենք սեփական ֆինանսական միջոցներով կառուցել են տներ, սակայն այսօր տների փաստաթղթավորումն իրենց համար խնդիր է: Այս մասին ասել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը` փետրվարի 3-ին հրավիրված աշխատանքային քննարկման ժամանակ: Հանձնաժողովի փոխնախագահը նշել է. աղետի գոտու բնակիչների այս եւ այլ խնդիրներին ծանոթացել են, երբ մի խումբ պատգամավորների հետ դեկտեմբերին այցելել էին Լոռու մարզի մի շարք համայնքներ:

Քննարկմանը մասնակցել են  պատգամավորներ, ՀՀ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, Լոռու մարզպետի  տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը, պատասխանատուներ նախարարություններից, Քաղաքաշինության կոմիտեից, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, այլ շահագրգիռ կազմակերպություններից:

Ռուստամ Բաքոյանը նկատել է, որ աղետի գոտում դեռեւս կան չլուծված խնդիրներ, որոնցից են, մասնավորապես, փաստաթղթավորման շուրջ առաջացող ֆինանսական խնդիրներն ու ինքնակամ կառուցված շինությունների հաշվառման հետ կապված հարցերը:

Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը պարզաբանել է, որ դեռեւս 2022 թվականին օրենսդրական փոփոխություններ են մտել ուժի մեջ, եւ յուրաքանչյուր վայրի  ինքնակամ կառույցների հաշվառման  համար սահմանված են եղել վերջնաժամկետներ: Կառավարությունը պարբերաբար, տարբեր ձեւերով տեղեկատվություն է տարածել այդ մասին: Սուրեն Թովմասյանը հայտնել է, որ ինքնակամ կառույցների հաշվառման   համար սահմանված  ժամկետը լրացել է 2024 թվականի դեկտեմբերի 31-ին, եւ այսօր այլեւս հնարավոր չէ իրականացնել հաշվառման գործընթաց: Այդ ժամկետում  հաշվառվել է շուրջ 66 հազար ինքնակամ շինություն:

Քննարկման ընթացքում նշվել է, որ բազմաթիվ ինքնակամ կառուցված եւ չփաստաթղթավորված կառույցներ կան ե'ւ Շիրակի, ե'ւ Լոռու մարզերում:

Խնդրի լուծման նպատակով քննարկման մասնակիցները ներկայացրել են մի շարք առաջարկներ, կարեւորել հարցի շուտափույթ կարգավորումը: Քննարկման արդյունքում որոշվել է գույքագրել մարզերում առկա վերոնշյալ խնդիրները` գտնելու համար դրանց լուծման ուղիները:

Ամփոփելով քննարկումը` Ռուստամ Բաքոյանը նշել է` բարձրացված խնդիրները պատշաճ կերպով կհասցեավորվեն եւ բնակիչներին հուզող հարցերն անպատասխան չեն մնա:

Հանձնաժողովի փոխնախագահը հայտնել է, որ անհրաժեշտության դեպքում կնախաձեռնվեն նաեւ օրենսդրական փոփոխություններ:


03.02.2025
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները պարբերաբար այցելում են Բաքվում պահվող մեր հայրենակիցներին. խորհրդարանում հյուրընկալվել են ՀՀ-ում ԿԽՄԿ ներկայացուցիչները
Կարմիր խաչի միջազգային կոմիտեից ակնկալում ենք միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին համապատասխան՝ այսուհետ եւս ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ միջոցները գերիների ու պահվող այլ անձանց անվտանգությունն ապահովելու ուղղությամբ կատարվող աշխատանքներում: Այս մասին նշել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանու...

03.02.2025
Քննարկվել է քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության ոլորտներում օրենսդրության պահանջների ներդաշնակեցման հարցը ԵԱՏՄ շրջանակում
2025 թվականին լրանում է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության տասը տարին. այս մասին ասել է ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղարշակ Հակոբյանը: Ամփոփելով տնտեսական ինտեգրացիայի արդյունքները եւ սահմանելով զարգացմ...

03.02.2025
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

03.02.2025
Նախաձեռնությամբ Ֆինանսների նախարարության` պետբյուջեի կատարման նկատմամբ հսկողության իրականացման գործառույթը կվերապահվի Պետական վերահսկողական ծառայությանը
Նախաձեռնության մշակումը պայմանավորված է «Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքի գործունեության շուրջ  վեց տարիների ընթացքում ի հայտ եկած մի շարք գործնական խնդիրների վերացմամբ, վերահսկողական գործիքակազմերի հստակեցմամբ եւ ծառայության զարգացման ներկա փուլում արդի մարտահրավերներին առավել ա...

03.02.2025
Առաջարկվում է ձեւավորել Հայաստան-Սաուդյան Արաբիա բարեկամական խումբ
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը որոշում է կայացրել առաջարկել ԱԺ խորհրդին` ձեւավորելու Հայաստան-Սաուդյան Արաբիա բարեկամական խումբ: Հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հիշեցրել է, որ Հայաստանի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 2023 թվական...

03.02.2025
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

03.02.2025
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am