National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
13.05.2025

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
22.01.2025
Առաջարկվում է խաղային ոլորտի կարգավորման գործառույթը վերապահել Էկոնոմիկայի նախարարությանը, պետություն-մասնավոր գործընկերության զարգացման ոլորտը՝ Ֆինանսների նախարարությանը
1 / 2

Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է խաղային ոլորտի կարգավորման գործառույթը վերապահել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը, իսկ պետություն-մասնավոր գործընկերության զարգացման ոլորտը տեղափոխել ՀՀ ֆինանսների նախարարություն: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

««Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ հունվարի 22-ի` հերթական նիստում:

Վահե Հովհաննիսյանը պատասխանել է պատգամավորների հարցերին: Նրա խոսքով համախառն ներքին արդյունքում խաղային ոլորտը մեծ աճ չի գրանցում: Նա նշել է, որ խաղային ոլորտը դիտվում է որպես առանձին տնտեսության ճյուղ՝ հավելելով, որ քաղաքացիների շահերի պաշտպանության կոմպոնենտը եւս հաշվի է առնվում քաղաքականությունն իրականացնելիս:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Ցիրունյանը ներկայացրել է գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ:

Մտքերի փոխանակության ընթացքում պատգամավորները պետության ներդրումային քաղաքականության տեսակետից կարեւորել են քննարկվող հարցը: Կարծիք է հնչել, որ համակարգը պետք է զարգանար Էկոնոմիկայի նախարարության շրջանակում՝ նոր ինստիտուցիոնալ համակարգեր ստեղծելու միջոցով: Եզրափակիչ ելույթում Վահե Հովհաննիսյանն անդրադարձել է հնչեցրած հարցերին, պետություն-մասնավոր գործընկերությանը:

Պատգամավորները քվեարկություններով ընդունել են հերթական նիստերում քննարկված օրենսդրական նախաձեռնությունները:

Օրվա վերջին նիստում «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ Կառավարության անդամները պատասխանում են պատգամավորների հարցերին:


13.05.2025
Հակոբ Արշակյանը հյուրընկալել է Հունգարիայի խորհրդարանում ազգային փոքրամասնությունները ներկայացնող պատգամավորների
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մայիսի 13-ին հանդիպել է Հունգարիայի Ազգային ժողովի՝ ազգային փոքրամասնությունները ներկայացնող պատգամավորների հետ: ՀՀ ԱԺ փոխնախագահն արձանագրել է, որ Հայաստանի եւ Հունգարիայի հարաբերությունների ամրապնդումը կարեւոր նպատակ է ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում: Նշելով,...

13.05.2025
Ազգային ժողովը քննարկում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2024 թ. գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումն ու զեկույցը
Խորհրդարանը մայիսի 13-ի նիստում քննարկել է 2024 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը եւ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազ...

13.05.2025
Քննարկվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի 2024 թ. գործունեության մասին հաղորդումը
2024 թվականին կոմիտեում քննվել է 2289 քրեական վարույթ, որից ավարտվել է 849-ը: Ավարտված վարույթներից 167-ը 374 անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, իսկ 682 վարույթ կարճվել է. այս մասին ասել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը: Մայիսի 13-ին խորհրդարա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am