National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
13.05.2025

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
22.01.2025
Կրթության բնագավառի տեսչական վերահսկողությունն իրականացվելու է ստուգման, տեսչավորման, դիտարկման եւ այլ ձեւերի միջոցով. խորհրդարանն օրենքի նախագիծը քննարկել է առաջին ընթերցմամբ
1 / 7

Կրթության տեսչական մարմնի կանոնադրությամբ, որպես վերջինիս առաջնային գործառույթներ, նախատեսված են կրթության որակի նկատմամբ վերահսկողության իրականացումը եւ կրթության որակի բարձրացումը, մինչդեռ տեսչական մարմնի վերահսկողության միակ գործիքն այս պահի դրությամբ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքով նախատեսված ստուգումներն են, որոնք այլեւս չեն համապատասխանում այս բնագավառում վերահսկողության տրամաբանությանը եւ դրա արդյունավետ իրականացմանը:  Այս մասին ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը՝ ԱԺ հունվարի 22-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «Կրթության բնագավառի տեսչական վերահսկողության մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով:

«Կրթության բնագավառի տեսչական վերահսկողության մասին» օրենքը կարգավորելու է Հայաստանի Հանրապետության հանրակրթության՝ նախադպրոցական, տարրական, հիմնական եւ միջնակարգ կրթության, մասնագիտական կրթության, արտադպրոցական եւ բարձրագույն կրթության ոլորտներում օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանման նկատմամբ տեսչական վերահսկողության կազմակերպման եւ իրականացման հիմքերը, առանձնահատկությունները, տեսչական վերահսկողության հետ կապված այլ հարաբերությունները:

Կրթության բնագավառի տեսչական վերահսկողությունն իրականացվելու է ստուգման, տեսչավորման, դիտարկման եւ օրենքով սահմանված այլ ձեւերի միջոցով:

Օրենսդրական փաթեթի ընդունմամբ  կկարգավորվեն կրթության բնագավառում տեսչական մարմնի հետ կապված իրավահարաբերությունները՝ ստեղծելով տեսչական մարմնի բնականոն վերահսկողության համար անհրաժեշտ եւ բավարար իրավական նախադրյալներ:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Արմենուհի Ղազարյանը:

Մտքերի փոխանակության ընթացքում Պետրոս Մարտիրոսյանը հայտնել է, որ մասնավորապես 2024 թվականին 2405 տարաբնույթ խախտումներ են հայտնաբերվել բնագավառում:

Քննարկման ընթացքում պատգամավորները եւ զեկուցողը  հատկապես կարեւորել են առանց նախապես  ծանուցման ստուգումների անցկացումն ուսումնական հաստատություններում, ինչն ամրագրված է օրենսդրական փաթեթում:


13.05.2025
Հակոբ Արշակյանը հյուրընկալել է Հունգարիայի խորհրդարանում ազգային փոքրամասնությունները ներկայացնող պատգամավորների
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մայիսի 13-ին հանդիպել է Հունգարիայի Ազգային ժողովի՝ ազգային փոքրամասնությունները ներկայացնող պատգամավորների հետ: ՀՀ ԱԺ փոխնախագահն արձանագրել է, որ Հայաստանի եւ Հունգարիայի հարաբերությունների ամրապնդումը կարեւոր նպատակ է ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում: Նշելով,...

13.05.2025
Ազգային ժողովը քննարկում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2024 թ. գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումն ու զեկույցը
Խորհրդարանը մայիսի 13-ի նիստում քննարկել է 2024 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը եւ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազ...

13.05.2025
Քննարկվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի 2024 թ. գործունեության մասին հաղորդումը
2024 թվականին կոմիտեում քննվել է 2289 քրեական վարույթ, որից ավարտվել է 849-ը: Ավարտված վարույթներից 167-ը 374 անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, իսկ 682 վարույթ կարճվել է. այս մասին ասել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը: Մայիսի 13-ին խորհրդարա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am