National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.02.2025

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28
 
21.01.2025
Աշխարհազորի համակարգը կփոխարինվի տեղական պաշտպանության ուժերով. օրենսդրական փաթեթը քննարկվել է առաջին ընթերցմամբ
1 / 2

Կառավարությունն առաջարկում է աշխարհազորի համակարգը փոխարինել տեղական պաշտպանության ուժերով: Այս մասին ԱԺ նիստում ասել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը՝ նշելով, որ ««Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով եւ կից ներկայացված մի շարք օրենքների փաթեթով սահմանվում են նաեւ այդ ուժերի խնդիրները, ստեղծման, ղեկավարման, պատրաստության եւ կիրառման հետ կապված հարաբերությունները:

Փոխնախարարի խոսքով տեղական պաշտպանության ուժերի ընդհանուր ղեկավարումն իրականացնելու է բանակային կորպուսի հրամանատարը եւ դրանք ներառվելու են զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերի կազմում՝ որպես աջակցող ստորաբաժանումներ:

«Տեղական պաշտպանության ուժերի ստորաբաժանումները համալրվելու են տվյալ համայնքում հաշվառված, պատերազմական ժամանակաշրջանի հաստիքներին չկցագրված եւ պահեստազորի երկրորդ խմբում հաշվառված կամ զինվորական հաշվառումից հանված անձանցով՝ կամավորության սկզբունքով: Ստորաբաժանման կազմում անձի ներառման հիմքը նրա հետ կնքված պայմանագիրն է, որը չի համարվում զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր»,- ասել է Արման Սարգսյանը:

Օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է աշխարհազորի համակարգի վերակազմակերպմամբ տեղական պաշտպանության ուժերի ներդրման անհրաժեշտությամբ:

Հարակից զեկուցումը ներկայացրել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը: Նա կոչ է արել կողմ քվեարկել օրենքի նախագծին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am