National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.02.2025

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28
 
21.01.2025
Փոփոխություններ եւ լրացումներ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում
1 / 2

Տեխնիկական բնույթի, բայց եւ միեւնույն ժամանակ իր կարեւորությամբ չզիջող որոշակի փոփոխություններ է առաջարկել Կառավարությունը «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում: Այս մասին ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը: Հարցը քննարկվել է ՀՀ ԱԺ հունվարի 21-ի հերթական նիստում:

Գործող օրենքով կարգավորող պետական մարմինը հեռարձակողի հեղինակազորման կամ լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու դեպքում եռօրյա ժամկետում դրա մասին հայտնում է այդ ծրագիրը հեռարձակող մուլտիպլեքս օպերատորներին՝ հեռարձակումն անհապաղ դադարեցնելու համար: Կառավարությունն առաջարկել է կարգավորող պետական մարմնին վերապահել նոր գործառույթ՝ վերը նշվածի մասին հայտնել նաեւ այդ ծրագիրը հեռարձակող ցանցային օպերատորին:

Մխիթար Հայրապետյանի ներկայացմամբ նախագծով առաջարկվում է հանրային մուլտիպլեքսի սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթին մասնակցելու հայտին կցել նաեւ տեղեկանք՝ հեռարձակման ծառայությունների մասով ժամկետանց պարտքեր եւ պարտավորություններ չունենալու մասին: Վերանայվել են հեղինակազորման եւ լիցենզիայի գործողության կասեցման ու դադարեցման պայմանները:

Առաջարկվող կարգավորումների արդյունքում գործնականում կբացառվեն տարընկալումները, եւ կապահովվի իրավական որոշակիության սկզբունքը:

Հիմնական զեկուցողը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ անդրադառնալով մարզային հեռուստաընկերությունների գործունեության վերահսկմանը, կարգավորվող գործիքակազմի սահմանմանը:

Հարակից զեկուցող, Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը ներկայացրել է նախագծի վերաբերյալ հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Եզրափակիչ ելույթում Մխիթար Հայրապետյանը նշել է, որ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հետեւողական աշխատանք է տանում՝ գեներացնելով հավելյալ ռեսուրսներ՝ առկա խնդիրները ճիշտ հասցեագրելու եւ քայլ առ քայլ լուծելու համար:


15.02.2025
Հակոբ Արշակյանը մասնակցել է «Գիտություն եւ տեխնոլոգիա. դիմակայելով Հայաստանի մարտահրավերներին» խորագրով համաժողովին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը փետրվարի 15-ին մասնակցել է «Գիտուժ» նախաձեռնության կազմակերպած «Գիտություն եւ տեխնոլոգիա. դիմակայելով Հայաստանի մարտահրավերներին» խորագրով համաժողովին: Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ ԱԺ նախագահի տեղակալը կարեւորել է նման ձեւաչափով քննարկումները, որոնց ընթ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am