National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.02.2025

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28
 
21.01.2025
Քննարկվել է մարդու առողջությունը պաշտպանելուն միտված նախաձեռնությունը
1 / 2

««Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում լրացումներն ու փոփոխությունները միտված են պաշտպանելու մարդու առողջությունը, ինչպես նաեւ կանխելու սպառողներին մոլորության մեջ գցող գործողությունները. այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթեւիկ Սարգսյանը:

Զեկուցողի տեղեկացմամբ մեր երկրում սննդի շղթայի օպերատորները (բացառությամբ գյուղատնտեսական մթերքի ու գյուղատնտեսական կենդանիների վաճառքով եւ շրջիկ առեւտրով զբաղվողների, անասնաբուժության բնագավառում օգտագործվող կենսապատվաստուկներ արտադրողների) գրանցման համար սննդի շղթայի օպերատորների գրանցման եւ ռեեստր վարող մարմին այսուհետ օրենքով սահմանված տեղեկատվության հետ ներկայացնելու են նաեւ ներդրված Վտանգի վերլուծության հսկման կրիտիկական կետերի (ՎՎՀԿԿ) համակարգի սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերի վերաբերյալ տեղեկատվություն եւ հաստատված պլանը, ինչն ապացույց է, որ ընկերությունը պատասխանատու է սննդամթերքի անվտանգության համար եւ իր ձեռնարկությունում կիրառում է անվտանգության ու որակի կառավարման առաջադեմ գործիքներ, ինչը կնպաստի ձեռնարկությանը շուկաների դիվերսիֆիկացման հարցում:

Վերոնշյալ դրույթն ուժի մեջ կմտնի 2027 թվականի հունվարի 1-ից:

«Միաժամանակ անհրաժեշտ է օրենքի 9-րդ հոդվածում կատարել լրացում, այն է` տեղական արտադրության սպանդանոցային ծագման հումքի եւ մթերքի ստացման ժամանակ սահմանել կարգավորում նաեւ կենդանու բուծման երկրի մասին, քանի որ ներկայումս առկա է օրենսդրական բաց, ինչն էլ հնարավորություն չի տալիս սպառողներին տարբերակել` կենդանին ո՞ր երկրում է բուծվել, տեղակա՞ն արտադրությամբ, թե` ներմուծված կենդանուց է ստացվել»,- ընդգծել է փոխնախարարը եւ հավելել, որ օրենքի ընդունումից հետո անհրաժեշտ փոփոխություններ կկատարվեն նաեւ որոշ իրավական ակտերում, որոնցով կարագավորվում են սպանդից գոյացած կենդանական ծագման հումքի եւ մթերքի հետ կապված հարաբերությունները:

Հարակից զեկուցող, պատգամավոր Սերգեյ Բագրատյանը բարձրաձայնել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը: Կարեւորելով նախաձեռնությունը` պատգամավորը հորդորել է կողմ քվեարկել:

Նախաձեռնությունն առաջին ընթերցմամբ քննարկվել է հունվարի 21-ի` ԱԺ նիստում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am