National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.02.2025

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28
 
21.01.2025
Ազգային ժողովը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը
1 / 3

Էլեկտրոնային բազաների ինտեգրացիայի արդյունքում առաջարկվում է ստեղծել էլեկտրոնային գործիք, որի միջոցով լիազոր մարմինը՝ ԿԳՄՍ նախարարությունը, հնարավորություն կունենա տեղեկատվական շտեմարանում պատմական, մշակութային հուշարձանների վերաբերյալ կատարել համապատասխան տեղեկատվության մուտքագրում՝ օգտագործելով թվային գործիքներ: Այս մասին ասել է Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը՝ ՀՀ ԱԺ հունվարի 21-ի հերթական նիստում:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Սուրեն Թովմասյանի խոսքով կստեղծվեն լայն հնարավորություններ Կադաստրի կոմիտեի տարածական տվյալների շտեմարանում. ԿԳՄՍ նախարարությունը հնարավորություն կունենա պատմական, մշակութային հուշարձաններն արտապատկերել նշված բազայում:

Նախագծի ընդունումը թույլ կտա կատարելու պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների եւ դրանց զբաղեցրած հողատարածքների ու պահպանական գոտիների կարգավիճակի հստակեցում: Նախագծի ընդունման արդյունքում հնարավոր կլինի նույնականացնել եւ հստակեցնել հուշարձանների, դրանց տարածքների եւ պահպանական գոտիների զբաղեցրած տարածքների մակերեսները:

Մանրամասն ներկայացնելով առաջարկվող կարգավորումները՝ հիմնական զեկուցողը պատասխանել է պատգամավորների հարցերին: Անդրադառնալով Կադաստրի համակարգում թվայնացման գործընթացին՝ Սուրեն Թովմասյանը նշել է, որ 2024 թվականի տարեկան ամփոփ տվյալներով Կադաստրի կոմիտե ուղղված շուրջ 950 հազար ընդհանրական դիմումների մոտավորապես 43-44 տոկոսն արդեն ուղղված է եղել էլեկտրոնային համակարգերի միջոցով:

Հարակից զեկուցող, Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նարեկ Բաբայանը ներկայացրել է գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունն օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ:


15.02.2025
Հակոբ Արշակյանը մասնակցել է «Գիտություն եւ տեխնոլոգիա. դիմակայելով Հայաստանի մարտահրավերներին» խորագրով համաժողովին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը փետրվարի 15-ին մասնակցել է «Գիտուժ» նախաձեռնության կազմակերպած «Գիտություն եւ տեխնոլոգիա. դիմակայելով Հայաստանի մարտահրավերներին» խորագրով համաժողովին: Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ ԱԺ նախագահի տեղակալը կարեւորել է նման ձեւաչափով քննարկումները, որոնց ընթ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am