National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
20.1.2025

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
20.01.2025
Խորհրդարանը քննարկել է Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցը
1 / 5

«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 135-րդ հոդվածով սահմանված կարգով ՀՀ ԱԺ նիստում քննարկվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցը:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում թեկնածու է առաջադրել Ալեքսանդր Սիրունյանին:

Թեկնածուի կենսագրական տվյալները, մասնագիտական հմտություններն ու աշխատանքային գործունեությունը ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:

Ալեքսանդր Սիրունյանը ներկայացրել է դատաիրավական ոլորտի խնդիրների լուծման իր տեսլականը: Նա կարեւորել է դատարանի վարկանիշի բարձրացմանն ուղղված քայլերը ու դատական բարեփոխումների հանգուցալուծումը պայմանավորել ժողովրդի վստահությունը վայելող դատարանի առկայությամբ: Ըստ թեկնածուի՝ քաղաքացին պետք է վստահ լինի, որ դատարանում իր հարցը լուծվելու է: Անդրադառնալով դատարանների անկախության խնդրին՝ Ալեքսանդր Սիրունյանն այս համատեքստում բարձրաձայնել է դատավորների վերաբերյալ իր պատկերացումները: Նրա ընկալմամբ վերջինս պետք է լինի ինտելեկտուալ, անկախ ու որակյալ կրթությամբ:

Ալեքսանդր Սիրունյանը խոսել է նաեւ Բարձրագույն դատական խորհրդի որոշումների վերանայման ընթացակարգից, դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու գործընթացներից:

Հարցուպատասխանի ու ելույթների ընթացքում անդրադարձ է եղել ԲԴԽ-ի ու ՍԴ-ի փոխարեն Գերագույն դատարան ունենալու գաղափարին, ցուցմունքներ ստանալու համար կալանքը որպես ճնշման միջոց կիրառելու հնարավորությանը, դատարանների նկատմամբ ճնշումների հնարավոր կիրառմանը եւ այլ խնդիրների:

Ընդդիմադիր պատգամավորները, մասնավորապես, խոսել են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ թեկնածուի բարեվարքության վերաբերյալ եզրակացության, թեկնածուի՝ սոցիալական ցանցերում ատելության խոսք, հայհոյանք ու վիրավորանք պարունակող արտահայտությունների վերաբերյալ: Ալեքսանդր Սիրունյանը պնդել է՝ ինքն ատելության խոսք չի տարածել:

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը խոսել է թեկնածուի կուսակցական լինելու, սոցիալական ցանցերում նրա պահվածքի, գիտական գործունեության մասին, անդրադարձել դատական իշխանության անկախության խնդրին: Խմբակցության ղեկավարը տեղեկացրել է, որ իրենց խմբակցության համար անընդունելի է նման անձնավորությանը ԲԴԽ անդամ ընտրելը: Նա կոչ է արել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներին մտածել այս ուղղությամբ:

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն անհամաձայնություն է հայտնել ընդդիմության հնչեցրած որոշ տեսակետների առնչությամբ: «Դուք ասում եք, որ մենք դատական իշխանությանը պահում ենք մեր ենթակայության ներքո: Եթե պահեինք,Դուք այստեղ չէիք լինի, մարդիկ մեզ հենց դա են ասում»,- նշել է խմբակցության ղեկավարը՝ դիմելով Սեյրան Օհանյանին: Նա հավելել է՝ ՀՀ կառավարությունը եւ կառավարող մեծամասնությունը դատական իշխանության նկատմամբ որեւէ վերահսկողություն չունեն:

Եզրափակիչ ելույթում Ալեքսանդր Սիրունյանը պատասխանել է պատգամավորների հնչեցրած մտահոգություններին, հավաստիացրել, որ քաղաքականության մեջ լինելու հանգամանքը բացարձակապես չի խանգարելու իր աշխատանքին:

Հունվարի 22-ին կայացած քվեարկությանը ԱԺ 107 պատգամավորից ոչ ոք չի մասնակցել: Քվեարկության արդյունքները՝ այստեղ:


20.01.2025
Խորհրդարանը քննարկել է ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Արսեն Թորոսյանի թեկնածությունը: Հունվարի 20-ի` ՀՀ ԱԺ հերթական նիստում քննարկվել է Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության ...

20.01.2025
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք նախագծեր
Ազգային ժողովը հունվարի 20-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք նախագծեր: «ՀՀ քաղաքացիության մասին» եւ «Պետական տուրքի մասին» օրենքներում առաջարկվող փոփոխությունները եւ լրացումները ներկայացրել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը: Նրա խոսքով ստեղծվելու է մեկ միասնական հարթ...

20.01.2025
Մեկնարկել է ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի աշխատանքը
Հունվարի 20-ին ՀՀ օրհներգի կենդանի հնչյունների ներքո մեկնարկել է ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի աշխատանքը: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի առաջարկով պատգամավորները մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգել են օրեր առաջ ողբերգական ավտովթարի հետեւանքով զոհված ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Ս...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am