National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
20.1.2025

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
20.01.2025
Խորհրդարանը քննարկել է ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը
1 / 3

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Արսեն Թորոսյանի թեկնածությունը:

Հունվարի 20-ի` ՀՀ ԱԺ հերթական նիստում քննարկվել է Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը:

Թեկնածուի կենսագրությունն ու աշխատանքային գործունեությունը ներկայացրել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:

Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել  ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանն իր թեկնածությունն առաջադրելու համար: Նա նաեւ շնորհակալություն է հայտնել հանձնաժողովի նախկին նախագահ Նարեկ Զեյնալյանին` վերջին 6 տարիներին հանձնաժողովի աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու համար:

Անդրադառնալով «առողջապահություն»  հասկացությանը` թեկնածուն նշել է, որ նույնիսկ տնտեսագիտորեն ավելի ձեռնտու է ներդրում անել առողջության պահպանման վրա, քան թե զբաղվել հիվանդապահությամբ: Նա կարեւորել է հիվանդությունների կանխարգելմանն ուղղված սքրինինգային ծրագրերը:

Խոսելով անկախությունից ի վեր առողջապահության համակարգում տեղի ունեցած բարեփոխումների, ինչպես նաեւ բարեփոխումների շարունակականության կանգի մասին` Արսեն Թորոսյանն ընդգծել է, որ գործընթացներին պետք է հետեւողական լինել եւ կենտրոնացված կառավարման շնորհիվ ապահովել ծառայությունների հասանելիություն:

Արսեն Թորոսյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, անդրադարձել կոնկրետ դեպքերի` ծրագրերի ծախսարդյունավետության խնդիրներին, առողջության պահպանման առաջնային օղակի, որակի, հասանելիության եւ դրա նկատմամբ հանրության վստահելիության խնդրին, առողջության համապարփակ ապահովագրությանը, առողջ ապրելակերպին, առողջ միջավայր ունենալուն ուղղված տեսլականին: Այս համատեքստում թեկնածուն կարեւորել է դպրոցական ծրագրում առկա «Առողջ ապրելակերպ» դասընթացը, «Դպրոցական սնունդ» ծրագիրը:

Մտքերի փոխանակության ձեւաչափում պատգամավորները բարձրաձայնել են մարզային առողջության պահպանման առաջնային օղակների գործունեությանը, գյուղական բնակավայրերում ամբուլատորիաների առկայությանը, Շտապ բժշկական օգնություն ծառայության հասանելիությանը, բժշկական սարքավորումների արդիականացմանը, առողջապահական տուրիզմի զարգացմանը վերաբերող հարցեր: Առաջարկվել է ստեղծել հարթակ, որը հնարավորություն կընձեռի Հայաստանի քաղաքացիներին դիմելու եզակի հիվանդություններն արտերկրում բուժելու կամ անհրաժեշտ դեղորայքներ ձեռքբերելու հարցերով:

Եզրափակիչ ելույթում Արսեն Թորոսյանը, անդրադառնալով պատգամավորների բարձրացրած հարցերին, ներկայացրել է պարզաբանումներ: Նա առաջարկել է բարձրացրած հարցերի շրջանակում կազմակերպել աշխատանքային քննարկումներ:

Հունվարի 22-ին կայացած քվեարկության արդյունքում Արսեն Թորոսյանն ընտրվել է:


20.01.2025
Խորհրդարանը քննարկել է Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցը
«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 135-րդ հոդվածով սահմանված կարգով ՀՀ ԱԺ նիստում քննարկվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցը: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհր...

20.01.2025
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք նախագծեր
Ազգային ժողովը հունվարի 20-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք նախագծեր: «ՀՀ քաղաքացիության մասին» եւ «Պետական տուրքի մասին» օրենքներում առաջարկվող փոփոխությունները եւ լրացումները ներկայացրել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը: Նրա խոսքով ստեղծվելու է մեկ միասնական հարթ...

20.01.2025
Մեկնարկել է ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի աշխատանքը
Հունվարի 20-ին ՀՀ օրհներգի կենդանի հնչյունների ներքո մեկնարկել է ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի աշխատանքը: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի առաջարկով պատգամավորները մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգել են օրեր առաջ ողբերգական ավտովթարի հետեւանքով զոհված ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Ս...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am