National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
20.1.2025

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
20.01.2025
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք նախագծեր
1 / 1

Ազգային ժողովը հունվարի 20-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք նախագծեր:

«ՀՀ քաղաքացիության մասին» եւ «Պետական տուրքի մասին» օրենքներում առաջարկվող փոփոխությունները եւ լրացումները ներկայացրել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը: Նրա խոսքով ստեղծվելու է մեկ միասնական հարթակ, որի շրջանակում ընդունվելու են ինչպես քաղաքացիության շնորհման, այնպես էլ դադարեցման դիմումները:

Առաջարկվող կարգավորումները` այստեղ:

Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում նախաձեռնության վերաբերյալ գրավոր առաջարկներ չեն ստացվել:

Կառավարության հեղինակած հաջորդ նախաձեռնությունը ներկայացրել է Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը: Ըստ նրա` ՀՀ հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխության արդյունքում բարելավվելու է մեր երկրի ներդրումային միջավայրը: Մասնավորապես, կպարզեցվի դեբիտորական պարտավորություններն անհուսալի ճանաչելու հետ կապված վարչարարությունը:

ՀՀ ԱԺ պատգամավորներ Ալխաս Ղազարյանի, Հակոբ Արշակյանի, Բաբկեն Թունյանի, Սոնա Ղազարյանի, Արուսյակ Ջուլհակյանի, Արսեն Թորոսյանի, Մարիամ Պողոսյանի, Հասմիկ Հակոբյանի հեղինակած ««Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթով առաջարկվում է արգելել 18 տարին չլրացած անձանց ալկոհոլային խմիչքների եւ էներգետիկ ըմպելիքների վաճառքը կամ այլ ձեւով իրացումը, սահմանափակել էներգետիկ ըմպելիքների գովազդի հնարավորությունը, սահմանել վարչական պատասխանատվություն` արգելքներն ու սահմանափակումները խախտելու համար:

Նախաձեռնության համահեղինակ Ալխաս Ղազարյանի տեղեկացմամբ առաջին ընթերցումից հետո Կառավարությունը ներկայացրել է մեկ առաջարկ, որն ընդունվել է եւ նախաձեռնությունը լրամշակվել է:

«Թանկարժեք մետաղների մասին» օրենքում  նախատեսվող փոփոխությունը եւ լրացումները եւս քննարկվել են երկրորդ ընթերցմամբ: ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանի խոսքով առաջին ընթերցումից հետո նախաձեռնությունը չի փոփոխվել:

Հիմնական կարգավորումները` այստեղ:

«ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը եւս ներկայացրել է Գեւորգ Պապոյանը: Հիմնական փոփոխությունները` այստեղ:

Նշվել է, որ առաջինից երկրորդ ընթերցում առաջարկներ չեն եղել:

«Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու նպատակն է նույնականացնել օրենսդրական դաշտը, որը կնպաստի պետության կողմից իրականացվող մշակութային քաղաքականության արդյունավետության բարձրացմանը: Այս մասին ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:

Առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո առաջարկներ են ներկայացրել պատգամավորներ Թագուհի Ղազարյանը եւ Լիլիթ Գալստյանը:


20.01.2025
Խորհրդարանը քննարկել է Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցը
«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 135-րդ հոդվածով սահմանված կարգով ՀՀ ԱԺ նիստում քննարկվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցը: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհր...

20.01.2025
Խորհրդարանը քննարկել է ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Արսեն Թորոսյանի թեկնածությունը: Հունվարի 20-ի` ՀՀ ԱԺ հերթական նիստում քննարկվել է Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության ...

20.01.2025
Մեկնարկել է ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի աշխատանքը
Հունվարի 20-ին ՀՀ օրհներգի կենդանի հնչյունների ներքո մեկնարկել է ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի աշխատանքը: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի առաջարկով պատգամավորները մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգել են օրեր առաջ ողբերգական ավտովթարի հետեւանքով զոհված ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Ս...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am