Հունվարի 20-ին ՀՀ օրհներգի կենդանի հնչյունների ներքո մեկնարկել է ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի աշխատանքը:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի առաջարկով պատգամավորները մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգել են օրեր առաջ ողբերգական ավտովթարի հետեւանքով զոհված ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի հիշատակը:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է Ազգային ժողովի պատգամավոր ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին թիվ 23 արձանագրությունը, ըստ որի՝ մանդատը տրվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Ջուլիետա Ազարյանին:
Ջուլիետա Ազարյանն ԱԺ-ում կփոխարինի Դավիթ Առուշանյանին, որը նշանակվել է ՀՀ Շիրակի մարզպետ:
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն պատգամավոր Ջուլիետա Ազարյանն ԱԺ նիստում երդվել է:
Խորհրդարանը հաստատել է հունվարի 20-ին գումարվող հերթական նիստերի օրակարգը, որից հետո պատգամավորները սկսել են օրակարգային հարցերի քննարկումը: