Տպել
17.01.2025
Հունվարի 20-ին գումարվող ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 31 հարց
1 / 3

Հունվարի 17-ին տեղի է ունեցել Ազգային ժողովի խորհրդի նիստը: Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Քննարկվել եւ հաստատվել են ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի եւ հունվարի 20-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը:

Սահմանվել է հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:

Հունվարի 20-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 31 հարց:
 
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը գործընկերներին է ներկայացրել Ազգային ժողովի ութերորդ գումարման ութերորդ նստաշրջանի ընթացքում միջխորհրդարանական կապերի վերաբերյալ ներկայացված տեղեկանքը, որն ընդունվել է ի գիտություն: 
 


17.01.2025
Խորհրդարանական աջակցության ծրագրի շրջանակում ներկայացվել են նաեւ ՀՀ ԱԺ-ի հետ համագործակցությամբ իրականացված գործառնական կարեւոր բարեփոխումները
Հունվարի 17-ին տեղի է ունեցել «Արդյունքների առաջխաղացման ուղին. հյուրընկալող համայնքների եւ փախստականների դիմակայունության ամրապնդում» միջոցառումը, որը կազմակերպվել էր Նորվեգիայի կառավարության կողմից ֆինանսավորվող եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից իրականացվող «Դիմակայունություն բոլորի համար» ծրագրի շ...