ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը հունվարի 15-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Հիմնական զեկուցող, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի խոսքով առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո օրենքի նախագիծը լրամշակվել է:
Հիմնական կարգավորումները՝ այստեղ:
Օրենքի նախագծում ամրագրվել է մշակույթի նոր սահմանումը՝ հիմնված միջազգային կոնվենցիաների, հռչակագրերի, ինչպես նաեւ ՀՀ կառավարության հաստատած մշակույթի ռազմավարության ուղղությունների վրա:
Հստակեցվել են նաեւ «ինքնազբաղ կամ անկախ ստեղծագործող» եւ «մշակութային գործունեությամբ զբաղվող» սահմանումները, «Մշակութային զարգացման» հիմնադրամի նպատակները եւ գործառույթները:
Առաջարկներ է ներկայացրել նաեւ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը:
Հանձնաժողովը քննարկել է նաեւ ««Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Հիմնական կարգավորումները՝ այստեղ:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում հստակեցվել են «ֆիթնես», «ֆիթնես կենտրոն» եւ «մարզասրահ» սահմանումները:
Հստակեցումներ են արվել նաեւ լիազորող նորմերում:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել քննարկված օրենքների նախագծերին: