National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
22.04.2025

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
15.01.2025
Հանձնաժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքը
1 / 2

Կառավարության գործունեության կարեւոր առաջնահերթություններից է երիտասարդներին ուղղված քաղաքականությունը, որի հիմքում երիտասարդների զարգացման, նրանց ինքնիրացման համար նպաստավոր պայմանների ու միջավայրի ձեւավորումն է. ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը եւ ներկայացրել «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենք ունենալու անհրաժեշտությունը:

Զեկուցողի խոսքով նախաձեռնությամբ սահմանվում է պետական երիտասարդական քաղաքականությունը: Նշվել է, որ օրենքի ընդունմամբ կբարձրանա երիտասարդության շրջանում պետական քաղաքականության դերակատարությունը, հնարավորություն կստեղծվի իրականացնել առավել արդյունավետ վարչարարություն, որի շնորհիվ երիտասարդության շրջանում ներգրավված բոլոր շահագրգիռ կողմերն օրենսդրորեն ամրագրված կարգավորումների շրջանակում մասնակցություն կունենան վարվող քաղաքականությանը:

Օրենքով հստակեցվում են երիտասարդական քաղաքականության սուբյեկտները, սահմանվում են ոլորտի հիմնական դերակատարները, նրանց գործառույթները, լիազորություններն ու պարտավորությունները, ինչպես նաեւ ամրագրվում են երիտասարդական միացյալ մարմին ունենալու կարգավորումները, ապահովվում է օրենսդրական հիմք՝ երիտասարդական աշխատողի համակարգի ներդրման եւ երիտասարդական կենտրոնների ձեւավորման գործունեությունը համակարգող օրենսդրական կարգավորումների համար:

Արթուր Մարտիրոսյանի տեղեկացմամբ Կառավարության՝ մինչեւ 2026 թվականի գործողությունների ծրագրով նախատեսվում է ունենալ 25 երիտասարդական կենտրոն:

Փոխնախարարի խոսքով նախաձեռնության վերաբերյալ անցկացվել են բազմաթիվ քննարկումներ՝ երիտասարդների, քաղհասարակության ներկայացուցիչների եւ միջազգային գործընկերների մասնակցությամբ:

«Երիտասարդական քաղաքականության մասին», ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել է Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունվարի 15-ի նիստում եւ ստացել է դրական եզրակացություն:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am