National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
22.04.2025

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
15.01.2025
Հնարավոր կլինի նույնականացնել եւ հստակեցնել հուշարձանների, դրանց տարածքների եւ պահպանական գոտիների զբաղեցրած տարածքների մակերեսները
1 / 2

Նախագծի ընդունումը թույլ կտա կատարելու պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների եւ դրանց զբաղեցրած հողատարածքների ու պահպանական գոտիների կարգավիճակի հստակեցում: Արդյունքում հնարավոր կլինի  նույնականացնել եւ հստակեցնել հուշարձանների, դրանց տարածքների եւ պահպանական գոտիների զբաղեցրած տարածքների մակերեսները,  դրանք արտացոլել կադաստրային քարտեզում: Այս մասին ասել է  ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունվարի 15-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Նախատեսվում է  գույքի եւ դրա նկատմամբ իրավունքների ու սահմանափակումների մասին տեղեկատվություն տրամադրելիս ներառել նաեւ հուշարձանների, դրանց տարածքների, պահպանական գոտիների առկայության վերաբերյալ տվյալներ, ինչպես նաեւ ստացված պատկերի հիման վրա մշակել անհրաժեշտ չափորոշիչներ՝ հուշարձանի տարածքի կամ պահպանական գոտու նկատմամբ պետական գրանցում կատարելու գործընթացում՝ ապահովելով հողային ռեսուրսների օպտիմալ կառավարումն ու օգտագործումը, հողօգտագործման արդյունավետության բարձրացումը:

Հանձնաժողովը փաթեթին դրական եզրակացություն է տվել: Այն նախատեսվում է քննարկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի ընթացքում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am