National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
22.04.2025

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
15.01.2025
Նախադպրոցական կրթության ոլորտում մի շարք կարգավորումներ կհստակեցվեն. օրենքում փոփոխություններ են առաջարկվում
1 / 1

Իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրների լուծման անհրաժեշտությունից ելնելով՝ առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ  օրենքում: Դրանք ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունվարի 15-ի հերթական նիստում ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

Օրենքի նախագծով առաջարկվում է նախադպրոցական կրթության ոլորտում մի շարք կարգավորումներ հստակեցնել: «Վերջին երեք տարիներին նախադպրոցական կրթության չափորոշչի ներդրման աշխատանքներն են իրականացվում եւ արդեն իսկ 500-ից ավելի  մանկապարտեզներում նախադպրոցական կրթության չափորոշիչը ներդրվել է: Որոշ փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն է առաջացել»,- ասել է փոխնախարարը:

Առաջարկվում է օրենքում ներդնել «մենթոր մանկապարտեզ» հասկացությունը, որը հնարավորություն է տալու մենթոր ուսումնական հաստատությունների եւ այդ հաստատություններում աշխատող մենթորների կողմից նաեւ վերապատրաստման աշխատանքներ իրականացնել այն մանկապարտեզներում, որոնցում ներդրվելու է  նախադպրոցական կրթության չափորոշիչը:

Առաջարկվող այլ փոփոխություններ վերաբերում են լիցենզավորման ոլորտին,  մանկապարտեզներում աշխատող մանկավարժական աշխատակիցների բացի լրացմանը, մանկավարժների օգնականների վերապատրաստմանը, տրանսպորտային ծախսերի փոխհատուցմանը:

Մեկ այլ առաջարկ վերաբերում է մանկապարտեզների տնօրեններին ներկայացվող պահանջին: Գործող կարգավորմամբ նրանք պետք է ունենան մանկավարժական ստաժ: Առաջարկվում է սահմանել մանկավարժական կամ գիտամանկավարժական ստաժի պահանջ:

Առաջին ընթերցմամբ քննարկված նախագծին հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել:

Այն նախատեսվում է քննարկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի ընթացքում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am