National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
22.04.2025

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
15.01.2025
ԱԺ մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ հավանության է արժանացրել հարկային ոլորտը կանոնակարգող նախագծերը
1 / 6

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հունվարի 15-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենքների նախագծեր:

««Երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաեւ երկակի նշանակության տեղեկատվության եւ մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ ««Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո փոփոխությունները միայն բովանդակային բնույթ են կրել: Այս մասին հայտնել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը: Հիմնական կարգավորումները՝ այստեղ:

Նախարարի խոսքով հիմնական նպատակը գործարար միջավայրի, հատկապես՝ տեխնոլոգիական խոշոր ընկերությունների համար բարենպաստ պայմանների ապահովումն է:

ՀՀ հարկային օրենսգրքում առաջարկվող լրացումները քննարկման է ներկայացրել ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը:

Նշվել է, որ փոփոխությամբ կարգավորումը տարածվելու է 2021 թվականի հունվարի մեկից ծագած իրավահարաբերությունների վրա: Այսինքն՝ երբ շտկումներ կկատարվեն, համապատասխանաբար գույքահարկի հաշվարկի մեխանիզմը կգործի, եւ տարբերությունը կվճարի քաղաքացին, իսկ տարբերության մասով հաշվարկվող տույժերն օրենքի ընդունումից հետո կզրոյացվեն:

ԱԺ պատգամավորներ Ալխաս Ղազարյանի, Հակոբ Արշակյանի, Բաբկեն Թունյանի, Սոնա Ղազարյանի, Արուսյակ Ջուլհակյանի, Արսեն Թորոսյանի, Մարիամ Պողոսյանի եւ Հասմիկ Հակոբյանի հեղինակած «Առեւտրի եւ ծառայությունների մասին» եւ կից օրենքներում փոփոխություններ առաջարկող օրենսդրական փաթեթը խորհրդարանն արդեն ընդունել է առաջին ընթերցմամբ:

Առաջին ընթերցումից հետո Կառավարությունը ներկայացրել է տեխնիկական փոփոխության մեկ առաջարկ: Համահեղինակ Ալխաս Ղազարյանը հնչեցրել է իր առաջարկը, որը եւս տեխնիկական բնույթի էր:

«Թանկարժեք մետաղների մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունը եւ լրացումները եւս քննարկվել են երկրորդ ընթերցմամբ: ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը պարզաբանել է, որ նախաձեռնության շահառուները թանկարժեք զարդեր արտադրելու եւ վաճառելու իրավունք ունեցողներ են, որոնք դա իրականացնում են հատուկ տարբերանշանի առկայությամբ: Հիմնական կարգավորումները՝ այստեղ:

Առաջին ընթերցումից հետո փոփոխություններ չեն եղել: Հիմնական զեկուցողի առաջարկով օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակումից 6 ամիս հետո:

Հարկային օրենսգրքում առաջարկվող նոր կարգավորումներն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո տեխնիկական երկու փոփոխություն է կատարվել: Այս մասին հայտնել է Էկոնոմիկայի փոխնախարար Սեւակ Միքայելյանը: Նա պարզաբանել է, որ բիզնեսի համար որոշակի թեթեւացվում է տուգանքների ռեժիմը: Գործող օրենսդրությամբ տնտեսավարող սուբյեկտների կողմից ՀԴՄ կտրոնների շահագործման հետ կապված խախտումների դեպքում բոլորի համար միատեսակ տուգանք է նախատեսված: Առաջարկվում է ԱՏԳ կոդերի մասով տեխնիկական խնդիրներ առաջանալու դեպքում առաջին խախտման համար տրվի նախազգուշացում, մեկ տարվա ընթացքում նույն խախտումը կրկնելու դեպքում նշանակվի 50,000 դրամ տուգանք՝ գործող 200,000-ի եւ նվազագույն շեմերի փոխարեն: Մնացած դեպքերում, երբ ՀԴՄ կտրոնի շահագործման խախտումը կբերի բյուջետային մուտքերի կամ գումարի թերարժեք ներկայացման, ապա փոփոխություն չի նախատեսվի: Ըստ փոխնախարարի՝ հատկապես փոքր եւ միջին բիզնեսի համար կարեւոր փոփոխություն է: Այսպիսով՝ «ապրանքային կոդ» արտահայտությունը կփոխարինվի «ԱՏԳ կոդ» արտահայտությամբ: Կփոխվի նաեւ օրենքի ընդունման ժամկետը. 2025 թվականի հունվարի մեկի փոխարեն այն ուժի մեջ կմտնի մարտի 3-ին:

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում առաջարկվող հաջորդ փոփոխությունը եւս վերաբերում է ՓՄՁ-ների համար վարչարարության մեղմացմանը եւ արդարացի ու համաչափ մոտեցումների կիրառմանը: Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում փոփոխություններ չեն եղել:

Կառավարության ներկայացուցչի առաջարկով օրենքն ուժ մեջ կմտնի հրապարակման հաջորդ օրվանից եւ կտարածվի հունվարի մեկից ծագած հարաբերությունների վրա:

Մինչեւ երկու ամիս ժամկետով հետաձգվել են Կառավարության հեղինակած Հարկային օրենսգրքում առաջարկվող լրացումներին եւ փոփոխությանը վերաբերող նախագծի ու «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ու ««ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի հունիսի 12-ի ՀՕ-285-Ն օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթի, ինչպես նաեւ ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանի ներկայացրած ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի քննարկումները:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am