National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
22.04.2025

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
15.01.2025
Նախաձեռնությամբ խաղային ոլորտի կարգավորման գործառույթը կվերապահվի Էկոնոմիկայի նախարարությանը, պետություն-մասնավոր գործընկերության զարգացման ոլորտը կտեղափոխվի ՀՀ ֆինանսների նախարարություն
1 / 1

«Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի համաձայն՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մշակում եւ իրականացնում է պետություն-մասնավոր գործընկերության զարգացման ոլորտում Կառավարության քաղաքականությունը, իսկ Ֆինանսների նախարարությունը՝ խաղային գործի ոլորտներում Կառավարության քաղաքականությունը:

Ներկայումս խաղային ոլորտի կարգավորման ապահովումը՝ ՀՀ օրենսդրության մշակումը եւ կատարելագործումը, լիցենզավորման գործընթացի քաղաքականության մշակումն ու կատարելագործումը, լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնող անձանց լիցենզավորումը, լիցենզիայի պահանջների կատարման մասով վարչարարության իրականացումը, ինչպես նաեւ օրենսդրական ակտերով սահմանված այլ լիազորություններ իրականացվում են «Խաղային գործունեության կարգավորման մասին», «Վիճակախաղերի մասին», «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքներով լիազոր մարմին հանդիսացող ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:

Նախաձեռնությամբ առաջարկվում է պետություն-մասնավոր գործընկերության զարգացման ոլորտը տեղափոխել ՀՀ ֆինանսների նախարարություն, իսկ խաղային ոլորտի կարգավորման գործառույթը վերապահել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ խաղային ոլորտն առավելապես առնչվում է «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքով Էկոնոմիկայի նախարարությանը վերապահված գործունեության հիմնական բնագավառներին:

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի խոսքով պետություն-մասնավոր գործընկերության լիազորություններն առաջնահերթ պետք է դիտարկել հանրային ակտիվների կառավարման տեսանկյունից, որի պարագայում այդ լիազորություններն առավել ներդաշնակ են Ֆինանսների նախարարության լիազորությունների հետ՝ որպես հանրային սեփականության կառավարման ոլորտի իրավասու մարմին: «Մյուս կողմից, մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգերն ավելի մոտ են գնումների ոլորտին, ավելին, ժամանակին այդ ընթացակարգերը կարգավորված են եղել «Գնումների մասին» օրենքով»,- ընդգծել է նախարարը:

««Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրինագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունվարի 15-ի նիստում եւ ստացել է դրական եզրակացություն:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am