ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունվարի 15-ի նիստի մեկնարկին հանձնաժողովի անդամները հարգել են օրերս ողբերգական կերպով մահացած ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի հիշատակը:
Հանձնաժողովի նիստի օրակարգում «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ ու «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» հարցն էր:
ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանն առաջարկել է մինչեւ երկու ամիս ժամկետով հետաձգել հարցի քննարկումը՝ նախագիծը լրամշակելու նպատակով:
Հանձնաժողովն ընդունել է հեղինակի առաջարկը: