National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
22.04.2025

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
15.01.2025
Նախաձեռնությամբ կանոնակարգվում է կաթնամթերքի վաճառքի դեպքում դարակաշարերի տեսակավորմանը ներկայացվող պահանջները
1 / 1

Նախաձեռնությամբ առաջարկվում է կանոնակարգել կաթնամթերքի վաճառքի դեպքում դարակաշարերի տեսակավորմանը ներկայացվող պահանջները՝ սահմանելով գունային տարանջատում: Առանց կաթնային յուղի կաթնամթերքի վաճառքի դեպքում տարանջատված դարակաշարը պետք է կանաչ գույն ունենա, իսկ կաթնային յուղի փոխարինիչի դեպքում` նարնջագույն:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթեւիկ Սարգսյանն առաջին ընթերցմամբ ներկայացրել է «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենքների նախագծերի փաթեթը:

Կսահմանվեն կամավոր հիմունքով գունային ինքնակպչուն պիտակների վերաբերյալ դրույթը, առեւտրի օբյեկտներում եւ առեւտրի վայրերում սպառողի կողմից տեղական արտադրության կենդանական ծագման մթերքի եւ հումքի նույնականացման հետ կապված հարաբերությունները:  Ըստ այդմ` սպանդանոցային ծագման տեղական արտադրության կենդանական ծագման մթերքի եւ հումքի N5 ձեւի անասնաբուժական վկայականը կամ պիտակը պետք է փակցվեն սպառողներին տեսանելի տեղում, ինչը մթերքի կամ հումքի ծագումը նույնականացնելու հնարավորություն կտա:

Զեկուցողի տեղեկացմամբ տնտեսավարողները կամավոր հիմունքներով կարող են իրենց ապրանքը դրոշմավորել կանաչ կամ նարնջագույն գույնով:

Նիստը վարող պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը հիշեցրել է, որ նախագծի քվեարկությունը հետաձգվել էր` այն լրացուցիչ քննարկելու նպատակով:

Նախաձեռնությունը քննարկվել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` հունվարի 15-ի նիստում եւ ստացել դրական եզրակացություն:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am