National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
25.03.2025

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
10.01.2025
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել կոնվենցիաների վավերացմանը
1 / 2

Վավերացնելով այս երկու կոնվենցիաները` Հայաստանի Հանրապետությունը դառնում է մշտական արբիտրաժային պալատի անդամ պետություն. ասել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը «1899 թվականի հուլիսի 29-ին եւ 1907 թվականի հոկտեմբերի 18-ին Հաագայում ընդունված «Միջազգային վեճերի խաղաղ կարգավորման մասին» կոնվենցիաները վավերացնելու մասին» օրենքի  նախագծի քննարկման ժամանակ:

Հարցը քննարկվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունվարի 10-ի նիստում:

Ըստ հիմնական զեկուցողի` Հայաստանը հնարավորություն է ստանում պետական արբիտրաժային անդամ պետություն լինելով` ներկայացնել արբիտրների թեկնածուներ, որոնք որպես արբիտրներ՝ կկարողանան հանդես գալ պետությունների միջեւ վեճերի կարգավորման արբիտրաժային դատարանում քննվող գործերի ժամանակ:

Եղիշե Կիրակոսյանի խոսքով ներկայումս մշտական արբիտրաժային դատարանին անդամակցում է 124 երկիր:

Կառույցին անդամակցության վճարի մասով հիմնական զեկուցողը տեղեկացրել է, որ 2024 թվականի հաշվարկով տարեկան անդամավճարը կկազմի 1923 եվրո:

«Կոնվենցիաների վավերացումը եւս մեկ գործիք է խաղաղ եղանակներով միջազգային վեճերը լուծելու, որոնք առաջանում են ե՛ւ կողմերի, ե՛ւ այն սուբյեկտների միջեւ, որոնք կարող են տեսականորեն կողմ չհանդիսանալ այս դատարանին, բայց ցանկություն են հայտնել վեճի քննարկումն իրականացնել արբիտրաժային դատավարության ընթացակարգով»,- նշել է հարակից զեկուցող, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am