National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
25.03.2025

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
10.01.2025
ԱԺ մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է իրավական ոլորտը կարգավորող նախագծեր
1 / 14

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ԱԺ պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի եւ Վլադիմիր Վարդանյանի հեղինակած օրենքի նախագծի քվեարկությունն ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ հետաձգվել է մինչեւ երկու ամիս ժամկետով: Առաջին ընթերցմամբ հարցի քննարկումը՝ այստեղ:

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը տեղեկացրել է, որ շահագրգիռ քննարկումներ են եղել նախագծի առնչությամբ, այն լրամշակվել է, սակայն դեռեւս կան որոշ հարցեր, որոնց վերաբերյալ վերջնական դիրքորոշում չկա:

Հիմնական զեկուցող Սիսակ Գաբրիելյանի խոսքով Կառավարությունն առաջարկ է ներկայացրել, որն իրենց համար ընդունելի է: Այդ առաջարկն ընդունելու դեպքում, սակայն, այլ հոդվածներում փոփոխության կարիք կլինի:

Երկրորդ ընթերցմամբ են քննարկվել նաեւ «ՀՀ քաղաքացիության մասին» եւ «Պետական տուրքի մասին» օրենքներում առաջարկվող փոփոխությունները եւ լրացումները: Առաջարկվող կարգավորումները՝ այստեղ:

ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում գրավոր առաջարկներ չեն ստացվել: Կառավարությունը մի շարք տեխնիկական առաջարկներ է ներկայացրել: Օրենքն ուժի մեջ մտնելու ժամկետ է սահմանվել 2026 թվականի հունվարի մեկը:

Օրենսդրական փաթեթն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am