Տպել
19.12.2024
Սոնա Ղազարյանը հանդիպել է ուսանողների հետ
1 / 20

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը դեկտեմբերի 19-ին հանդիպել է  ԵՊՀ միջազգային ֆակուլտետի եւ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի տարբեր կուրսերի ուսանողների հետ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, միջխորհրդարանական միջազգային կառույցների հետ ԱԺ  փոխգործակցությանը: Պատգամավորը խոսել է Հայաստան-ԵՄ շրջանակում տարբեր ոլորտներում համագործակցության հեռանկարների, ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացի մասին:

Սոնա Ղազարյանն անդրադարձել է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարին, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանի բացմանը, Հայաստան-ԵԱՏՄ համագործակցությանը:

Հանդիպման մասնակիցները հետաքրքրվել են տարածաշրջանային անվտանգության հարցերով, ՀՀ կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի հեռանկարներով:

Պատգամավորն անդրադարձել է օրենսդիր մարմնի գործառույթներին: