National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
13.12.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
13.12.2024
Հերթական նիստն է գումարել ԱԺ-ՓՄՁ համագործակցության աշխատանքային խումբը
1 / 7

Դեռեւս 2019 թվականին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ ստեղծվել է Ազգային ժողով-փոքր ու միջին ձեռնարկատիրության համագործակցության աշխատանքային խումբ, որի ստեղծման նպատակը պատգամավորների եւ ՓՄՁ-ների միջեւ երկխոսության ամրապնդումն է:

Հանձնաժողովին կից ստեղծված հարթակը ծառայում է ոլորտի խնդիրների համակողմանի քննարկմանն ու վերհանմանը, ինչպես նաեւ անհրաժեշտ օրենսդրական վերանայումների իրականացմանը:

Դեկտեմբերի 13-ին հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի նախագահությամբ խումբը գումարել է հերթական՝ 11-րդ նիստը:

Աշխատանքային խմբի անդամները բարձրացրել են մի շարք հարցեր, որոնք վերաբերել են, մասնավորապես, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի ու Հարկային օրենսգրքի կարգավորումներին:

Առաջարկվել է սահմանել պարտադիր պահանջ, որով 10.000-ից ավելի ՓՄՁ-ներին վերաբերող նախագծերը պարտադիր ենթարկվեն օրենսդրության կարգավորման ազդեցության գնահատման: Դա հնարավորություն կտա հասկանալու, թե օրենսդրական փոփոխությունն ինչպես է ազդելու տնտեսության ու բիզնեսի վրա:

Հաջորդ առաջարկը վերաբերել է առեւտրաարդյունաբերական պալատներին, միություններին եւ ասոցիացիաներին վճարվող անդամավճարներին: Առաջարկվում է դրանք հարկային ծախս դիտարկելու հնարավորություն ստեղծել: Տեսակետ է հնչել, որ անդամավճարների մասով որոշ սահմանափակումներ կան, որոնք երբեմն նույնացվում են նվիրատվության հետ, մինչդեռ անդամավճարը նվիրատվություն չէ:

Հարկային օրենսգրքում ընդունված նոր կարգավորումների համաձայն՝ մի շարք ոլորտներ շրջանառության հարկի համակարգից տեղափոխվել են ավելացված արժեքի հարկման դաշտ եւ մասնագիտական ծառայություններ մատուցող մի շարք ոլորտների համար (իրավաբաններ, հաշվապահներ, փաստաբաններ եւ այլն) սահմանվել են այլ չափանիշներ: Այս հարցում եւս ՓՄՁ ներկայացուցիչները ռիսկեր են տեսնում եւ առաջարկում օրենքի ընդունման ժամկետը որոշ ոլորտների համար երկարաձգել մինչեւ 2025 թվականի ավարտը: Նրանք նաեւ առաջարկում են արդեն գործող կարգավորումների մասով եւս հնարավորության շրջանակում փոփոխություններ նախաձեռնել:

Սոցիալական ձեռնարկատիրությունն իրավական տարբերանշանով ճանաչելու առաջարկ է հնչել:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը փաստել է, որ ՓՄՁ բնագավառի խնդիրները մշտապես հանձնաժողովի ուշադրության կենտրոնում են եւ առաջիկայում եւս կկազմակերպվեն կառուցողական քննարկումներ՝ բարձրացված հարցերի առնչությամբ համապատասխան լուծումներ գտնելու նպատակով: Իսկ մինչ այդ հնչած առաջարկները պատասխանատու կառույցներին ներկայացնելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:


13.12.2024
Երեւանում կայացել է ՍԾՏՀ ԽՎ գլխավոր վեհաժողովի 64-րդ լիագումար նիստը
Երեւանում կայացել է ՍԾՏՀ ԽՎ գլխավոր վեհաժողովի 64-րդ լիագումար նիստը: Մասնակցել են Հայաստանի, Հունաստանի, Ռումինիայի, Ուկրաինայի, Սերբիայի եւ Հյուսիսային Մակեդոնիայի խորհրդարանական պատվիրակությունները, տարբեր երկրներից ժամանած դիտորդներ, ՍԾՏՀ ԽՎ-ում հատուկ ներկայացուցիչներ եւ հյուրեր: Բացման խոսքով ...

13.12.2024
Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խմբի անդամները հանդիպել են Միացյալ Թագավորության խորհրդարանի Լորդերի պալատի անդամ Մարկ ՄըքԻննեսին
ՀՀ ԱԺ Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը դեկտեմբերի 13-ին հանդիպել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Լորդերի պալատի անդամ Մարկ ՄըքԻննեսին, ով Երեւան է ժամանել՝ մասնակցելու «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆո...

13.12.2024
Տեղի է ունեցել խորհրդարանական աջակցություն իրականացնող միջազգային գործընկերների հետ համակարգման հերթական հանդիպումը
Ազգային ժողովի աշխատակազմն արդեն երրորդ տարին անընդմեջ կազմակերպում է խորհրդարանական աջակցություն իրականացնող գործընկերների հետ համակարգման՝ կիսամյակային եւ տարեկան հանդիպումներ: Համատեղ փոխգործակցության արդյունքում կյանքի են կոչվել մի շարք կարեւոր նախագծեր, որոնք հաջողությամբ իրականացվում են Աշխատա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am