National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.12.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
11.12.2024
ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Սան Ֆրանցիսկոյում մասնակցել է Սփյուռքի համաժողովին
1 / 7

Սան Ֆրանցիսկոյում դեկտեմբերի 11-ին կայացել է հայ-հնդկական Սփյուռքի համաժողովը, որը նվիրված էր Հայաստանի եւ Հնդկաստանի տնտեսական, ինչպես նաեւ սփյուռքում համագործակցության նոր ուղիների բացահայտմանը: Այն համախմբել էր տարբեր ոլորտների ներկայացուցիչների՝ ձեռներեցների, բարձր տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարների, տուրիզմի, կինեմատոգրաֆիայի եւ այլ ոլորտների ներկայացուցիչների, ինչպես նաեւ ամերիկահայ եւ հնդկական սփյուռքի ազդեցիկ գործիչների:

Համաժողովը կազմակերպվել էր «Դիտորդ հետազոտական հիմնադրամի» (ORF/Observer Research Foundation) եւ Հայաստանի կիրառական քաղաքականության հետազոտական ինստիտուտի (ԱՊՐԻ Արմենիա) կողմից:

ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանը համաժողովի ընթացքում հանդես է եկել ողջույնի խոսքով, որտեղ անդրադարձել է հայ-հնդկական պատմական կապերին, ընդգծել Հնդկաստանի՝ որպես Հայաստանի մերձավոր եւ բարեկամ երկիր լինելը:

«Հնդկաստանի հետ մեզ միավորում են քաղաքակրթական, մշակութային խոր կապերն ու ավանդական բարեկամական հարաբերությունները: Հատկապես կարեւորում եմ Հնդկաստանի հայ համայնքի դերը, որը նշանակալի ներդրում է ունեցել ինչպես Հնդկաստանի, այնպես էլ Հայաստանի սոցիալ-քաղաքական եւ մշակութային կյանքում»,- ընդգծել է Հակոբ Արշակյանը:

Մշակութային ժառանգության պահպանման համատեքստում ԱԺ փոխնախագահն անդրադարձել է Կալկաթայի գործող հայկական քոլեջին եւ բարեգործական ակադեմիային, Հնդկաստանի հայկական եկեղեցիներին, որոնք վկայում են Հնդկաստանում հայկական համայնքների ակտիվության եւ Հնդկաստանի կառավարության հոգատարության մասին:

Հայ եւ հնդիկ ժողովուրդների միջեւ առկա խոր հարգանքը եւ մշակութային փոխգործակցությունը խթանում են հայ-հնդկական երկկողմ մշակութային լանդշաֆտի հարստացումը եւ նոր արժեքների ձեւավորումը:

Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ հայ-հնդկական հարաբերությունների քաղաքական օրակարգն առանձնանում է դրական դինամիկայով, ինչն ամրապնդվել է հատկապես վերջին տարիներին:

Երկու երկրների միջեւ փոխադարձ այցելություններն ու բարձր մակարդակի հանդիպումները, այդ թվում՝ արտաքին գործերի նախարարների փոխայցերն ու ՀՀ ԱԺ նախագահի առաջիկա այցը, ինչպես նաեւ պաշտպանական եւ տնտեսական ոլորտներում սերտ համագործակցությունը վկայում են երկկողմ կապերի շարունակական խորացման մասին:

ԱԺ փոխնախագահը շնորհակալություն է հայտնել համաժողովի կազմակերպիչներին նման կարեւոր նախաձեռնության համար, որը հնարավորություն է տալիս սփյուռքի ներկայացուցիչներին ու ձեռներեցներին ընդլայնել համագործակցությունը:

Հայկական պատվիրակությունը մասնակցել է Դիտորդ հետազոտական հիմնադրամի կողմից կազմակերպված գալա ընթրիքին, որին ներկա էին տարբեր ոլորտների առաջատար ներկայացուցիչներ, արվեստագետներ եւ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Համաժողովի շրջանակում Դիտորդ հետազոտական հիմնադրամի նախագահ Սամիր Սարանը կարեւորել է Սփյուռքի համաշխարհային համաժողովի անցկացումը եւ վստահություն հայտնել, որ այն կունենա շարունակական բնույթ:


11.12.2024
ՀՀ ԱԺ Հայաստան-Ուկրաինա բարեկամական խմբի անդամները հանդիպել են Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավորների հետ
ՀՀ ԱԺ Հայաստան-Ուկրաինա բարեկամական խմբի ղեկավար Հրաչյա Հակոբյանը, խմբի անդամներ Արսեն Թորոսյանը եւ Դավիթ Կարապետյանը դեկտեմբերի 11-ին հանդիպել են Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր, Ուկրաինա-Հայաստան բարեկամական խմբի անդամ Լյուբով Շպակի եւ Գերագույն ռադայի պատգամավոր Վադիմ Իվչենկոյի հետ: Ուկրաի...

11.12.2024
ԱԺ-ում կայացավ ԵԽԽՎ իրավական հարցերի ու մարդու իրավունքների հանձնաժողովի նիստը
ԵԽԽՎ-ն մարդու իրավունքների կարեւոր հարցերը քննարկելու համար հարթակ դիտարկեց Հայաստանը: Հանձնաժողովի անդամ պատվիրակներից բացի Երեւան ժամանեց ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Դեսպինա Խացիվասիլիու-Ծովիլիսը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

11.12.2024
Խորհրդարանը հյուրընկալել է ԵԽԽՎ-ում Կիպրոսի պատվիրակության անդամ Կոնստանտինոս Էֆսթաթիուին
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը դեկտեմբերի 11-ին հանդիպել է ԵԽԽՎ-ում Կիպրոսի պատվիրակության անդամ Կոնստանտինոս Էֆսթաթիուին: Հանդիպմանը մասնակցել են Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, հանձնաժողովի անդամ Մարիա Կարա...

11.12.2024
ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Դավիթ Առուշանյանի հրաժարականի դիմումի մասին
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Առուշանյանը  2024 թվականի դեկտեմբերի 11-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համ...

11.12.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել ՍԾՏՀ ԽՎ գլխավոր վեհաժողովի 64-րդ լիագումար նիստի բացման արարողությանը
Երեւանում տեղի է ունեցել Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր վեհաժողովի 64-րդ լիագումար նիստի բացման արարողությունը, որի ժամանակ բացման խոսքով է հանդես եկել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: «Ուրախ եմ ողջունել Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժ...

11.12.2024
Հանրային քննարկման կներկայացվի «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագիծը
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ դեկտեմբերի 17-ին կհրավիրվեն խորհրդարանական լսումներ «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ: Հարցը քննարկվել է հանձնաժողովի՝ դեկտեմբերի 11-ի արտահերթ նիստում: Հանձ...

11.12.2024
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am