National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
9.12.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
09.12.2024
ԵԽԽՎ իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի նիստի շրջանակում Վլադիմիր Վարդանյանն անդրադարձել է քննարկված հարցերին
1 / 3

Դեկտեմբերի 9-10-ին ՀՀ Ազգային ժողովում անցկացվում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի նիստը:

Լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ ճեպազրույցում ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, վերոնշյալ հանձնաժողովի անդամ Վլադիմիր Վարդանյանը խոսել է մեր երկրում հանձնաժողովի նիստի անցկացման եւ օրակարգի շուրջ:

ԵԽԽՎ համապատասխան հանձնաժողովները տարվա ընթացքում ունեն մեկ հնարավորություն՝ հանձնաժողովի նիստը կազմակերպելու հանձնաժողովների նիստերի անցկացման համար ոչ սովորաբար օգտագործվող վայրերում, մասնավորապես՝ Փարիզում եւ Ստրասբուրգում: Այս տարի գործընկերներին հյուրընկալել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը:

Դեկտեմբերի 9-ը «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու եւ պատժելու մասին» կոնվենցիայի ընդունման օրն է, իսկ վաղը՝ դեկտեմբերի 10-ը, Մարդու իրավունքների պաշտպանության օրը, եւ Երեւանում այս օրերին նման միջոցառման կազմակերպումը, ըստ Վլադիմիր Վարդանյանի, պայմանավորված է նաեւ վերոնշյալ հանգամանքներով:

Ադրբեջանում պահվող ռազմագերիներին առնչվող հարցին ի պատասխան՝ հայ պատվիրակը պարզաբանել է ԵԽԽՎ-ում քննարկումների օրակարգը եւ այն, որ ԵԽԽՎ հանձնաժողովների նիստերը, ի տարբերություն լիագումար նիստերի, անցկացվում են առավել դռնփակ ձեւաչափով: «Մենք չենք կարող օրակարգ ձեւավորել, որովհետեւ դրա ձեւավորումը շատ դեպքերում պայմանավորված է լինում այն նախապատրաստող զեկույցներով, որոնք քննարկվում են հանձնաժողովներում եւ պետք է ընդունվեն լիագումար նիստերում»: Նա հավելել է, որ հայկական պատվիրակությունն Ադրբեջանում պահվող ռազմագերիների առնչությամբ մշտապես բարձրաձայնում է հարցեր. դրանք բարձրացված են նաեւ ԵԽԽՎ-ի ընդունած մի շարք զեկույցներում: Վլադիմիր Վարդանյանի խոսքով քննարկումների ժամանակ այդ հարցին անդրադարձ եղել է:

«Ռազմագերիներին առնչվող հարցում ԵԽԽՎ-ն, կարծես, հնարավորն արել է, քանի որ այն բանաձեւերը, որոնք ընդունվել են ԵԽԽՎ-ում, հստակորեն անդրադարձել են ռազմագերիներին եւ ռազմագերիների անհապաղ հայրենադարձման խնդրին: Այսինքն՝ պահանջել ԵԽԽՎ-ից ինչ-որ բան ավելի անել, մենք չենք կարող, քանի որ, ըստ էության, ռազմագերիների հետ կապված բոլոր օրակարգային հարցերը բարձրացվել են եւ ստացել իրենց համապատասխան լուծումները բանաձեւերում»,- նշել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ներկայացուցիչը եւ հիշեցրել, որ Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները չեն հաստատվել ԵԽԽՎ-ում, եւ վերջինս չի մասնակցում վեհաժողովի նիստերին:

Վլադիմիր Վարդանյանը նշել է, որ այսօր հանձնաժողովում քննարկվող հարցերից մեկն էլ այն իրավական եւ մարդասիրական հետեւանքներն են եղել, որոնք կապ են ունեցել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական օպերացիայի հետեւանքով տեղի ունեցածի հետ: «Բայց պահանջել ԵԽԽՎ-ից բաներ, որոնք վերջինիս մանդատից դուրս են կամ հնարավոր չի իրականացնել, մեր կարծիքով կրկին անարդյունավետ կլինի»,- ասել է նա:

ԵԽԽՎ իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի նիստի շրջանակում Ազգային ժողովում բացվել է նաեւ Եվրոպայի խորհրդի 75-ամյակին նվիրված «Ես նկարում եմ իմ իրավունքները» խորագրով մանկական գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսը: Նիստի մասնակիցները ծանոթացել են Երեւանի եւ Հայաստանի բոլոր մարզերի երեք տասնյակից ավելի կերպարվեստի դպրոցների սաների աշխատանքներին:


09.12.2024
Խորհրդարանը հյուրընկալել է եռօրյա այցով ՀՀ ժամանած ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ԺԳՀ նախագահի գլխավորած կոնգրեսական պատվիրակությանը
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը դեկտեմբերի 9-ին հանդիպել է եռօրյա այցով Հայաստան ժամանած ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի նախագահ Դեյվիդ Փրայսի գլխավորած կոնգրեսական պատվիրակության հետ: Ողջունելով պատվիրակության անդամներին...

09.12.2024
Խորհրդարանում հյուրընկալվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի պատվիրակությունը
ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արուսյակ Ջուլհակյանը, Արսեն Թորոսյանը, Մերի Գալստյանը եւ Մարիա Կարապետյանը դեկտեմբերի 9-ին հանդիպել են եռօրյա այցով Հայաստան ժամանած ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (ԺԳՀ) նախագահ Դեյվիդ Փրա...

09.12.2024
Ալեն Սիմոնյանի ելույթը ԵԽԽՎ իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի նիստի բացման արարողությանը
Ուրախ եմ ողջունել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի նիստի մասնակիցներին Երեւանում: Այս տարի մենք նշում ենք Եվրոպայի խորհրդի 75-ամյակը եւ, մինչ օրս, կազմակերպությունը շարունակում է հանդես գալ որպես մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ...

09.12.2024
Հայաստանում անցկացվում է ԵԽԽՎ իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի նիստը
Հայաստանում դեկտեմբերի 9-ին մեկնարկել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի նիստը, որի շրջանակում Հայաստան է ժամանել նաեւ ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Դեսպինա Խացիվասիլիու-Ծովիլիսը: Նախքան նիստի մեկնարկը՝ ԵԽԽՎ գլխավորի քարտուղարին եւ նիստի նախագա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am