Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ դեկտեմբերի 5-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Օրենսդրական նախաձեռնությամբ գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղվող տնտեսավարողները մինչեւ 2026 թվականի դեկտեմբերի 31-ը կազատվեն շահութահարկի վճարումից:
Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում նախագծի վերաբերյալ առաջարկություններ չեն ներկայացվել:
Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն:
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ նույն օրը կայացած արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում նախատեսող օրենքի նախագիծը, որը հեղինակել են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանը, Անուշ Քլոյանն ու Էմմա Պալյանը:
Առաջարկվող լրացումը՝ այստեղ:
Հիմնական զեկուցող Վլադիմիր Վարդանյանը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում օրենքի նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկություններ չեն ներկայացվել: Հանձնաժողովը քննարկել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանի ներկայացրած բանավոր առաջարկությունը, որը չի ընդունվել:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին: