Կառավարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 5-ին գումարված արտահերթ նիստում խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք նախագծեր:
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ներկայացրել է ՀՀ ընտրական օրենսգրքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթի լրամշակված տարբերակը:
Հիմնական փոփոխությունները` այստեղ:
«Առաջարկվող փոփոխությունները նպատակ են հետապնդում լուծել դեռեւս նախորդ ընտրությունների ժամանակ ի հայտ եկած մի շարք խնդիրներ` նպաստելով ընտրական համակարգի շարունակական կատարելագործմանը եւ Հայաստանում ձեւավորված ժողովրդավարության ամրապնդմանն ու բարելավմանը»,- ընդգծել է զեկուցողը:
Նախարարն անդրադարձել է առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում ներկայացված այն առաջարկներին, որոնք ընդունվել են, եւ նախագծերի փաթեթում իրականացվել են համապատասխան փոփոխություններ:
Կառավարության հեղինակած ««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթը ներկայացրել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը: Նրա խոսքով փոփոխություններով հնարավորություն կստեղծվի մշակելու բժշկական արտադրատեսակների գրանցման ներպետական ազգային կարգ:
Հիմնական փոփոխությունները` այստեղ:
Զեկուցողի խոսքով մինչեւ 2027 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանում արտադրված եւ ՀՀ տարածք ներմուծված բժշկական արտադրատեսակները կարող են շրջանառվել մեր երկրի տարածքում մինչեւ դրանց պիտանելիության ժամկետի ավարտը:
Հայաստանի Հանրապետությունում արագ արձագանքման բժշկական խումբ ստեղծելու նպատակով գործադիրը լրացումներ եւ փոփոխություններ է կատարում «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում: Նախաձեռնությունը ներկայացրել է ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը: Նրա խոսքով առաջին ընթերցումից հետո կատարվել են խմբագրական փոփոխություններ:
ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը քննարկման է ներկայացրել ««Սեւանա լճի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Փոփոխությունները` այստեղ:
Փոխնախարարի տեղեկացմամբ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում առաջարկներ չեն ներկայացվել:
««Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ներկայացրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը:
Հիմնական փոփոխությունները` այստեղ:
Զեկուցողը նշել է, որ առաջին ընթերցումից հետո կատարվել են որոշ փոփոխություններ, որոնք ներկայացվել են պատգամավորների կողմից:
Քննարկված հարցերն ընդունվել են երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ:
Սպառելով օրակարգը՝ Ազգային ժողովն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը:
Ալեն Սիմոնյանն այցելել է քաղաքական բռնաճնշումների եւ տոտալիտարիզմի զոհերի «Ալժիր» հուշահամալիր
Ղազախստան կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այցելել է քաղաքական բռնաճնշումների եւ տոտալիտարիզմի զոհերի «Ալժիր» հուշահամալիր, որտեղ իր հարգանքի տուրքն է մատուցել 1930-1950 թվականների բռնաճնշումների ժամանակահատվածում ճամբար աքսորված կանանց հիշատակին: Ըստ թանգարանի տվյալնե...
Տեղի կունենան խորհրդարանական ճեպազրույցները
ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցները տեղի կունենան մայիսի 16-ին ԱԺ 334 դահլիճում` հետեւյալ ժամանակացույցով. ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն - 10:00-10:20, ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցություն - 10:20-10:40, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցություն - 10:40-11:00: ...
ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր կգումարեն
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա մայիսի 19-ին՝ ժամը 11:00-ին, 414 դահլիճում: Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստ կգումարի մայիսի 19-ին՝ ժամը 11:00-ին, 114 դահլիճում: Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ...
«Հիշողության գնացք» ծրագրին կմասնակցեն 10 պատանի եւ 1 խմբավար
Արդեն չորս տարի Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի եւ Բելառուսի Ազգային ժողովի նախաձեռնությամբ իրականացվում է «Հիշողության գնացք» խորագիրը կրող կրթամշակութային ծրագիրը, որին 2023 թվականից մասնակցում է նաեւ Հայաստանը: Հունիսի 20-ից հուլիսի 6-ն ԱՊՀ երկրների ձեւաչափով կայանալիք «Հիշողության գնացք» կ...
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված նախաձեռնությանը
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 15-ին գումարել է արտահերթ նիստ: Այն վարել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Տրդատ Սարգսյանի եւ Արմեն Խաչատրյանի հեղինակած ««Ռազմարդյունաբ...
Հանձնաժողովը մերժել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության հեղինակած հայտարարության նախագծի ընդունումը
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը հեղինակել է «Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակի առիթով» ՀՀ ԱԺ հայտարարության նախագիծը, որը քննարկվել է Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում: ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը խոսել է հայտարարության ընդունման անհ...
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահի հետ
Պաշտոնական այցով Ղազախստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն Աստանայում հանդիպել է Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահ Մաուլեն Աշիմբաեւի հետ: ՀՀ ԱԺ նախագահը գոհունակությամբ արձանագրել է, որ Հայաստանի եւ Ղազախստանի խորհրդարանների համագործակցությունը կայուն բնույթ է կ...
Խորհրդարանը քննարկել է ««Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը
Մայիսի 15-ին խորհրդարանը պատգամավորների նախաձեռնությամբ արտահերթ նիստ է գումարել: Օրակարգում պատգամավորներ Տրդատ Սարգսյանի եւ Արմեն Խաչատրյանի հեղինակած ««Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն էր: Այն ԱԺ որոշմամբ կքնննարկվի նաեւ երկրորդ ընթերցմամ...
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...