National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
5.12.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
05.12.2024
Առաջարկվում է կանոնակարգել համայնքի ավագանու լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հետ կապված հարցերը
1 / 5

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխությունը  կոչված է վերացնել այն իշխանական վակուումը, որը կարող է առաջանալ այն դեպքերում, երբ բախվում ենք իրավիճակի, երբ համայնքի ավագանին կամ անգործության, կա՛մ իր գործառույթների չիրականացման արդյունքում լիազորությունները վաղաժամ դադարեցրել է, եւ այդ իրավիճակում համայնքի ղեկավարն ու նրա տեղակալը չկան»,- ասել է հիմնական զեկուցող, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ ներկայացնելով իր եւ պատգամավորներ Անուշ Քլոյանի ու Էմմա Պալյանի հեղինակած նախագիծը:

Նշենք, որ ներկայում արդեն առկա է նման իրավիճակ: Մասնավորապես, Գյումրի համայնքի ղեկավարի եւ ավագանու 14 անդամների, համայնքի ղեկավարի տեղակալների միասնական հրաժարականից հետո համայնքում ստեղծվել է կառավարման ճգնաժամ, որի հանգուցալուծման արդյունքում հավանական է օրենսդրությամբ սահմանված ժամկետներում Գյումրիում ավագանու արտահերթ ընտրություններ կազմակերպելու անհրաժեշտությունը: Իսկ ընտրությունների կազմակերպման համար անհրաժեշտ է լինելու, որպեսզի տվյալ համայնքն ունենա համայնքի ղեկավար կամ համայնքի ղեկավարի պաշտոնակատար:

Նախագծով առաջարկվում է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 27-րդ հոդվածը լրացնել նոր դրույթով, որով ՀՀ կառավարության կողմից ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու դեպքում, եթե համայնքի ղեկավարի պաշտոնը թափուր է, եւ միաժամանակ թափուր է համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնը կամ առկա են համայնքի ղեկավարի տեղակալի կողմից իր լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հանգամանքներ, ապա ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության վարչապետը նշանակում է քաղաքային բնակավայր ընդգրկող, իսկ մարզպետը՝ բացառապես գյուղական բնակավայրերից բաղկացած համայնքի ղեկավարի պաշտոնակատար՝ մինչեւ օրենքով սահմանված կարգով նորընտիր համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնումը:

Փոփոխությամբ կկարգավորվի Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ համայնքի ավագանու լիազորությունների վաղաժամկետ դադարեցման եւ, միաժամանակ, տվյալ համայնքի ղեկավար կամ նրա պաշտոնակատար չլինելու դեպքում համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու հարցը:

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, ներկայացնելով Կառավարության դրական դիրքորոշումը, նշել է, որ հեղինակների կողմից ընտրված տարբերակը նորամուծություն չէ օրենսդրության համար, կան մի շարք իրավիճակներ, երբ համայնքի ղեկավարի կամ նրա տեղակալի պաշտոնը թափուր մնալու դեպքում, քաղաքային համայնքներում ժամանակավոր պաշտոնակատար նշանակում է վարչապետը, իսկ գյուղական համայնքներում՝ մարզպետը:

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

«Հայաստան» խմբակցության անունից ելույթ է ունեցել խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը: Ըստ նրա՝ ներկայացվող առաջարկը սահմանադրական կարգավորումների տեսակետից չի համապատասխանում տեղական ինքնակառավարման սկզբունքին: Խմբակցության քարտուղարը տեղեկացրել է, որ իրենք դեմ են քվեարկելու նախագծին:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի խոսքով ներկայացվող կարգավորումը ճգնաժամային կառավարմանը միտված փոփոխություն է: «Այստեղ մենք հրշեջի գործառույթ ենք իրականացնում, իսկ այդ հրդեհը մեր մեղքով չէ, որ առաջացել է»,- նշել է նա:

Եզրափակիչ ելույթներում հարակից զեկուցողներ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը, հիմնական զեկուցող, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը ներկայացրել են պարզաբանումներ հնչեցված մտահոգությունների վերաբերյալ:

Օրենքի նախագիծը պատգամավորները քննարկել եւ ընդունել են նաեւ երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ:


05.12.2024
Տեղի կունենան խորհրդարանական ճեպազրույցները
ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցները տեղի կունենան դեկտեմբերի 6-ին ԱԺ 334 դահլիճում` հետեւյալ ժամանակացույցով.   ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն - 11:00-11:20, ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցություն - 11:20-11:40, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցություն  -...

05.12.2024
Հանձնաժողովները դրական եզրակացություն են տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված օրինագծերին
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ դեկտեմբերի 5-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Օրենսդրական նախաձեռնությամբ գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղվող տնտեսավարողները ...

05.12.2024
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...

05.12.2024
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...

05.12.2024
Ազգային ժողովի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել են մի շարք նախագծեր
Կառավարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 5-ին գումարված արտահերթ նիստում խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք նախագծեր: Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ներկայացրել է ՀՀ ընտրական օրենսգրքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթի լրամշակ...

05.12.2024
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Եվրոպական միությունում, Եվրոպայում եւ Հայաստանում Կանադայի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 5-ին ընդունել է Եվրոպական միությունում, Եվրոպայում եւ Հայաստանում Կանադայի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնին: Կողմերը քննարկել են հայ-կանադական հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող տ...

05.12.2024
Դրական փոփոխություններ` ի շահ ՀՀ քաղաքացիների եւ գործարար միջավայրի բարելավման
Կառավարությունը կատարում է դրական փոփոխություններ` ի շահ ՀՀ քաղաքացիների եւ գործարար միջավայրի բարելավման: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը դեկտեմբերի 5-ին գումարված ԱԺ արտահերթ նիստի ընթացքում` ներկայացնելով «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագի...

05.12.2024
Համաձայնագրով Ասիական զարգացման բանկի կողմից Հայաստանին կտրամադրվի 89,469,000 եվրոյի չափով վարկ
«Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Հարկաբյուջետային կայունության եւ ֆինանսական շուկաների զարգացման ծրագիր եւ Ենթածրագիր 2»» վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականի նոյեմբերի 1-ին: Համաձայնագրով նախատեսվում է ներգրավվել բյուջետային աջակցության վարկ` 89,469,000 եվրոյի...

05.12.2024
Ազգային ժողովը Կառավարության նախաձեռնությամբ արտահերթ նիստ է գումարել
Ազգային ժողովը դեկտեմբերի 5-ին Կառավարության նախաձեռնությամբ արտահերթ նիստ է գումարել: Խորհրդարանը, հաստատելով արտահերթ նիստի օրակարգը, քննարկել է «ՀՀ եւ ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի միջեւ «Կանաչ, դիմակայուն եւ ներառական զարգացման երկրորդ ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» ...

05.12.2024
Արմեն Մարուխյանն ընտրվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ
Մրցութային խորհրդի որոշման հիման վրա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջարկվել էին Նարինե Ազարյանի եւ Արմեն Մարուխյանի թեկնածությունները: ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 63-ը: Նարինե Ազարյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 2, դեմ՝ 7 պատգամավոր, իսկ Արմեն Մ...

05.12.2024
Ազգային ժողովը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը
Խորհրդարանը դեկտեմբերի 5-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկել են Կառավարության հեղինակած ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, որի ըն...

05.12.2024
Գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղվող տնտեսավարողները մինչեւ 2026 թ. դեկտեմբերի 31-ը կազատվեն շահութահարկի վճարումից
Օրենսդրական նախաձեռնությամբ գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղվող տնտեսավարողները մինչեւ 2026 թվականի դեկտեմբերի 31-ը կազատվեն շահութահարկի վճարումից: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ դեկտեմբերի 5-ի արտահերթ նիստի ընթացքում: Ա...

05.12.2024
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում առաջարկվող լրացմանը
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանը, Անուշ Քլոյանն ու Էմմա Պալյանն առաջարկել են լրացում կատարել «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում: Հարցը քննարկվել է ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հա...

05.12.2024
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...

05.12.2024
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am