National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
13.05.2025

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
05.12.2024
Առաջարկվում է կանոնակարգել համայնքի ավագանու լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հետ կապված հարցերը
1 / 5

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխությունը  կոչված է վերացնել այն իշխանական վակուումը, որը կարող է առաջանալ այն դեպքերում, երբ բախվում ենք իրավիճակի, երբ համայնքի ավագանին կամ անգործության, կա՛մ իր գործառույթների չիրականացման արդյունքում լիազորությունները վաղաժամ դադարեցրել է, եւ այդ իրավիճակում համայնքի ղեկավարն ու նրա տեղակալը չկան»,- ասել է հիմնական զեկուցող, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ ներկայացնելով իր եւ պատգամավորներ Անուշ Քլոյանի ու Էմմա Պալյանի հեղինակած նախագիծը:

Նշենք, որ ներկայում արդեն առկա է նման իրավիճակ: Մասնավորապես, Գյումրի համայնքի ղեկավարի եւ ավագանու 14 անդամների, համայնքի ղեկավարի տեղակալների միասնական հրաժարականից հետո համայնքում ստեղծվել է կառավարման ճգնաժամ, որի հանգուցալուծման արդյունքում հավանական է օրենսդրությամբ սահմանված ժամկետներում Գյումրիում ավագանու արտահերթ ընտրություններ կազմակերպելու անհրաժեշտությունը: Իսկ ընտրությունների կազմակերպման համար անհրաժեշտ է լինելու, որպեսզի տվյալ համայնքն ունենա համայնքի ղեկավար կամ համայնքի ղեկավարի պաշտոնակատար:

Նախագծով առաջարկվում է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 27-րդ հոդվածը լրացնել նոր դրույթով, որով ՀՀ կառավարության կողմից ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու դեպքում, եթե համայնքի ղեկավարի պաշտոնը թափուր է, եւ միաժամանակ թափուր է համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնը կամ առկա են համայնքի ղեկավարի տեղակալի կողմից իր լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հանգամանքներ, ապա ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության վարչապետը նշանակում է քաղաքային բնակավայր ընդգրկող, իսկ մարզպետը՝ բացառապես գյուղական բնակավայրերից բաղկացած համայնքի ղեկավարի պաշտոնակատար՝ մինչեւ օրենքով սահմանված կարգով նորընտիր համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնումը:

Փոփոխությամբ կկարգավորվի Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ համայնքի ավագանու լիազորությունների վաղաժամկետ դադարեցման եւ, միաժամանակ, տվյալ համայնքի ղեկավար կամ նրա պաշտոնակատար չլինելու դեպքում համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու հարցը:

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, ներկայացնելով Կառավարության դրական դիրքորոշումը, նշել է, որ հեղինակների կողմից ընտրված տարբերակը նորամուծություն չէ օրենսդրության համար, կան մի շարք իրավիճակներ, երբ համայնքի ղեկավարի կամ նրա տեղակալի պաշտոնը թափուր մնալու դեպքում, քաղաքային համայնքներում ժամանակավոր պաշտոնակատար նշանակում է վարչապետը, իսկ գյուղական համայնքներում՝ մարզպետը:

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

«Հայաստան» խմբակցության անունից ելույթ է ունեցել խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը: Ըստ նրա՝ ներկայացվող առաջարկը սահմանադրական կարգավորումների տեսակետից չի համապատասխանում տեղական ինքնակառավարման սկզբունքին: Խմբակցության քարտուղարը տեղեկացրել է, որ իրենք դեմ են քվեարկելու նախագծին:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի խոսքով ներկայացվող կարգավորումը ճգնաժամային կառավարմանը միտված փոփոխություն է: «Այստեղ մենք հրշեջի գործառույթ ենք իրականացնում, իսկ այդ հրդեհը մեր մեղքով չէ, որ առաջացել է»,- նշել է նա:

Եզրափակիչ ելույթներում հարակից զեկուցողներ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը, հիմնական զեկուցող, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը ներկայացրել են պարզաբանումներ հնչեցված մտահոգությունների վերաբերյալ:

Օրենքի նախագիծը պատգամավորները քննարկել եւ ընդունել են նաեւ երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ:


13.05.2025
Հակոբ Արշակյանը հյուրընկալել է Հունգարիայի խորհրդարանում ազգային փոքրամասնությունները ներկայացնող պատգամավորների
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մայիսի 13-ին հանդիպել է Հունգարիայի Ազգային ժողովի՝ ազգային փոքրամասնությունները ներկայացնող պատգամավորների հետ: ՀՀ ԱԺ փոխնախագահն արձանագրել է, որ Հայաստանի եւ Հունգարիայի հարաբերությունների ամրապնդումը կարեւոր նպատակ է ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում: Նշելով,...

13.05.2025
Ազգային ժողովը քննարկում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2024 թ. գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումն ու զեկույցը
Խորհրդարանը մայիսի 13-ի նիստում քննարկել է 2024 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը եւ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազ...

13.05.2025
Քննարկվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի 2024 թ. գործունեության մասին հաղորդումը
2024 թվականին կոմիտեում քննվել է 2289 քրեական վարույթ, որից ավարտվել է 849-ը: Ավարտված վարույթներից 167-ը 374 անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, իսկ 682 վարույթ կարճվել է. այս մասին ասել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը: Մայիսի 13-ին խորհրդարա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am