National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.04.2025

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
05.12.2024
Դրական փոփոխություններ` ի շահ ՀՀ քաղաքացիների եւ գործարար միջավայրի բարելավման
1 / 2

Կառավարությունը կատարում է դրական փոփոխություններ` ի շահ ՀՀ քաղաքացիների եւ գործարար միջավայրի բարելավման: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը դեկտեմբերի 5-ին գումարված ԱԺ արտահերթ նիստի ընթացքում` ներկայացնելով «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Առաջարկվում է գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղվող տնտեսավարողներին մինչեւ 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ազատել շահութահարկի վճարումից:

Գործող կարգավորմամբ վերջիններս ազատված են շահութահարկ վճարելուց մինչեւ այս տարվա դեկտեմբերի 31-ը: Նախագծով առաջարկվում է այն երկարացնել մինչեւ 2026 թվականի դեկտեմբերի 31-ը:

Նախարարի խոսքով օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է Կառավարության` 2019 թվականին ընդունված որոշումներից մեկով հաստատված գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարությամբ գյուղատնտեսության ոլորտում որդեգրված պետական քաղաքականության հիմնական առաջնահերթություններով:

Նախագծի ընդունման արդյունքում հնարավորություն կտրվի բարելավելու գյուղատնտեսության ոլորտում որդեգրված պետական քաղաքականության հիմնական առաջնահերթությունների, մասնավորապես, հողերի խոշորացման գործընթացը եւ իրականացվող հարկային քաղաքականությունը, որը կնպաստի գյուղատնտեսության մրցունակության բարձրացմանը:

ԱԺ գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Նարեկ Ղահրամանյանը:

Հարցը խորհրդարանը քննարկել է նաեւ երկրորդ ընթերցմամբ եւ ընդունել:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am