National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.04.2025

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
05.12.2024
Ազգային ժողովը Կառավարության նախաձեռնությամբ արտահերթ նիստ է գումարել
1 / 3

Ազգային ժողովը դեկտեմբերի 5-ին Կառավարության նախաձեռնությամբ արտահերթ նիստ է գումարել: Խորհրդարանը, հաստատելով արտահերթ նիստի օրակարգը, քննարկել է «ՀՀ եւ ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի միջեւ «Կանաչ, դիմակայուն եւ ներառական զարգացման երկրորդ ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի ներկայացմամբ ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկի հետ համաֆինանսավորմամբ: Համաձայնագրով նախատեսվում է ներգրավել բյուջետային աջակցության վարկ` 50 մլն եվրո արժողությամբ: Վարկի տարեկան տոկոսադրույքը կազմում է լողացող 6-ամսյա EURIBOR + 1,56 տոկոս. դեկտեմբերի 2-ի դրությամբ այդ տոկոսադրույքը կազմում է 4,235 տոկոս: Վարկի մարման ժամկետը 18 տարի է: Նախարարը նշել է, որ ծրագրի նպատակը  բյուջեի դեֆիցիտը ֆինանսավորելն է: Հիմնական զեկուցողն առաջարկել է կողմ քվեարկել նախագծին:

Հարակից զեկուցող Էդգար Հակոբյանը ներկայացրել է գլխադասային` Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ: Նա կոչ է արել կողմ քվեարկել նախաձեռնությանը:

Օրենքի նախագիծն ընդունվել է խորհրդարանի կողմից:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am