Խորհրդարանը դեկտեմբերի 5-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը:
Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկել են Կառավարության հեղինակած ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, որի ընդունումը պայմանավորված է դիվանագիտական աստիճանի համար դիվանագետներին տրվող հավելավճարի չափի վերանայման անհրաժեշտությամբ:
Հիմնական փոփոխությունները` այստեղ:
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի խոսքով առաջին ընթերցումից հետո նախագծում կատարվել են տեխնիկական փոփոխություններ:
Երկրորդ ընթերցմամբ նաեւ քննարկվել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այն ներկայացրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը:
Առաջինից երկրորդ ընթերցում նախաձեռնության վերաբերյալ առաջարկներ չեն ներկայացվել:
Քննարկված օրենսդրական նախաձեռնություններն
ընդունվել են
երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ: