National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
4.12.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
04.12.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել քննարկված նախագծերին
1 / 15

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` դեկտեմբերի 4-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը հիշեցրել է, որ նախաձեռնության ընդունումը պայմանավորված է դիվանագիտական աստիճանի համար դիվանագետներին տրվող հավելավճարի չափի վերանայման անհրաժեշտությամբ:

Հիմնական փոփոխությունները` այստեղ:

Զեկուցողի խոսքով առաջին ընթերցումից հետո կատարվել են տեխնիկական փոփոխություններ:

ՀՀ ընտրական օրենսգրքում եւ կից մի շարք օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթի լրամշակված տարբերակը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:

Նա բարձրաձայնել է այն առաջարկները, որոնք ներկայացվել են ԱԺ խմբակցությունների, պատգամավորների եւ Կառավարության կողմից առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում: Նշվել է, որ փաթեթից հանվել են ռազմական եւ արտակարգ դրության ժամանակ ընտրությունների կազմակերպմանն առնչվող փոփոխությունները: Զեկուցողի տեղեկացմամբ դրանք հետագայում կքննարկվեն առանձին փաթեթի շրջանակում: «Մենք չենք հրաժարվել կարգավորումներից, այլ հետաձգել ենք դրանց քննարկումը, որպեսզի կարողանանք ավելի լավ լուծումներ գտնել»,- ընդգծել է Սրբուհի Գալյանը: Նշվել է, որ թեկնածուներին գրանցելու ժամանակ կուսակցության կանոնադրությունը ստուգելուն վերաբերող կարգավորումները նույնպես հանվել են նախաձեռնությունից, քանի որ, ըստ նախարարի, առկա է գործընթացը ծանրաբեռնելու ռիսկ, ինչի արդյունքում կարող էին տուժել նաեւ թեկնածուները` կանոնադրության ստուգման հետեւանքով բաց թողնելով իրենց համար սահմանված ժամկետները:

Ըստ զեկուցողի` կանանց ներգրավվածությունը խթանելու եւ որոշումների կայացման գործընթացում նրանց հավասար մասնակցությունն ապահովելու նպատակով առաջարկվում է սահմանել, որ եթե պակաս ներկայացված սեռի թեկնածուները հրաժարվում են մանդատներից եւ ցուցակում այլեւս չկա այդ սեռի ներկայացուցիչ, ապա համապատասխան մանդատները մնում են թափուր, այլ ոչ թե համալրվում են մյուս սեռի ներկայացուցիչներով: Առաջարկվում է հստակեցնել, որ թեկնածուի` կուսակցության լիազոր ներկայացուցիչ եւ տեղամասային հանձնաժողովի անդամ կարող է լինել միայն ՀՀ քաղաքացին: «Առաջարկվում է նաեւ նախատեսել, որ կուսակցությունը նվիրատվություններն ու անդամավճարները կարող է ստանալ իր ընտրությամբ, բայց միայն մեկ բանկում բացված հաշիվներով, որի վերաբերյալ տեղեկությունը պետք է ներկայացնի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով: Կուսակցությունները պետք է որոշակի պարբերականությամբ բանկից ստանան այն տեղեկությունները, որոնք վճարումներ կատարելիս ֆիզիկական անձինք տրամադրել են բանկին` ներառյալ փոխանցված գումարի չափի մասին տեղեկությունները»,- ընդգծել է Սրբուհի Գալյանը եւ հավելել, որ փոփոխությունների նպատակն է հնարավորություն տալ կուսակցություններին եւ ԿԿՀ-ին` արդյունավետ վերահսկելու նվիրատվությունների վերին սահմանաչափերը գերազանցելու դեպքերը, եւ ավելի փոխանցված գումարները վերադարձնել հասցեատերերին, կուսակցություններին էլ զերծ պահել խախտումներից ու չարաշահումներից:

Նշվել է, որ իշխող խմբակցության եւ ընդդիմության կոնսեսուսային առաջարկների հիման վրա վերանայվել են կուսակցության ֆինանսավորման տարբեր եղանակների սահմանաչափերը: Օրինակ` մեկ ֆիզիկական անձի կողմից մեկ տարվա ընթացքում կուսակցություններին կատարվելիք նվիրատվության շեմը առաջարկվում է 2,5 մլն դրամից դարձել 10 մլն դրամ: Ընդ որում, ընդհանուր շեմի շրջանակում ֆիզիկական անձը նվիրատվություն կարող է կատարել բոլոր կուսակցություններին: Կուսակցության տարեկան մուտքերի սահմանափակումը 500 մլն դրամի փոխարեն առաջարկվում է սահմանել 1 մլրդ դրամի չափով: «Այս շեմը չի գործի ընտրությունների ընթացքում, քանի որ փոփոխություններով արդեն նախընտրական հիմնադրամներին մուծումներն արվելու են կուսակցության միջոցով»,- մանրամասնել է զեկուցողը: Կուսակցություններին տրվող պետական ֆինանսավորման մասով առաջարկվում է ընդհանուր ֆինանսավորման շեմը 60 տոկոսից դարձնել 80 տոկոս, իսկ նպատակային ֆինանսավորման դեպքում` 10 տոկոսը սահմանել կանանց ներգրավվածության համար, իսկ մյուս 10 տոկոսը` տարածքային կառույցների համար:

Նախաձեռնությամբ նաեւ հստակեցվել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ, վերստուգիչ ծառայության լիազորությունները:

Նախատեսվում է, որ փաթեթն ուժի մեջ կմտնի 2025 թվականի ապրիլի 1-ից: Կուսակցությունների ֆինանսական վերահսկողության գործառույթը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի միջեւ բաշխելուն վերաբերող կարգավորումներն առաջարկվում է ուժի մեջ մտցնել 2025 թվականի հունվարի 1-ից:

Կատարվել են նաեւ տեխնիկական փոփոխություններ: Փաթեթից հանվել է երկու օրինագիծ:

Նախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին:

Անդրադառնալով «Հայաստան» խմբակցության ներկայացրած այն առաջարկներին, որոնք Կառավարությունը չի ընդունել` Սրբուհի Գալյանը նշել է, որ դրանք գործադիրի կողմից նպատակահարմար չեն համարվել:

Հարակից զեկուցող, պատգամավոր Արփինե Դավոյանը նշել է, որ նախաձեռնության վերաբերյալ անցկացվել են աշխատանքային քննարկումներ եւ խորհրդարանական լսումներ, սակայն դեռեւս որոշ հարցերի վերաբերյալ չկա միասնական դիրքորոշում: Պատգամավորը հորդորել է կողմ քվեարկել փաթեթին:

Քննարկված նախաձեռնությունները ստացել են դրական եզրակացություն:
 


04.12.2024
Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենքների նախագծեր
ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի՝ դեկտեմբերի 4-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող, ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգմա...

04.12.2024
ՀՀ-ին կտրամադրվի 50 մլն եվրո արժողությամբ բյուջետային աջակցության վարկ. համաձայնագիրը վավերացնելուն վերաբերող օրինագիծը ստացել է դրական եզրակացություն
««Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Հարկաբյուջետային կայունության եւ ֆինանսական շուկաների զարգացման ծրագիր-Ենթածրագիր 2» վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականի նոյեմբերի 1-ին: Նախատեսվում է Հայաստանին տրամադրել 89,469,000 եվրոյի չափով վարկ՝ համաձայնագրով նախատեսված...

04.12.2024
Խորհրդարանը քննարկել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը
Դեկտեմբերի 4-ին խորհրդարանը քննարկել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը: Մրցութային խորհրդի որոշման հիման վրա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջարկվել է Նարինե Ազարյանի թեկնածությունը: ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավո...

04.12.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում ...

04.12.2024
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...

04.12.2024
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...

04.12.2024
Քննարկվել են երկրորդ ընթերցման ներկայացված մի շարք նախագծեր
Ազգային ժողովը դեկտեմբերի 4-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք նախագծեր: «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրինագծերի փաթեթը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը: Զեկուցողի խոսքով նախագծերի ընդու...

04.12.2024
Խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը
Խորհրդարանը դեկտեմբերի 4-ին շարունակել է «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկումը: ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անունից ելույթում խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը նշել է, որ նախագծի ընդունումը բացասական ա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am