National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
4.12.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
04.12.2024
Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենքների նախագծեր
1 / 11

ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի՝ դեկտեմբերի 4-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող, ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը նշել է, որ նախագծով առաջարկվում է պատասխանատվություն սահմանել նաեւ հանրային առողջապահական նորմատիվները խախտելու համար՝ հիմք ընդունելով «Հանրային առողջապահության մասին» օրենքի կարգավորումները: Զեկուցողը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած  ժամանակահատվածում օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկներ չեն եղել:

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է նաեւ ««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող, ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը տեղեկացրել է, որ օրենքում առաջարկվող փոփոխությամբ արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնությունը եւ սպասարկումը կիրականացվի ըստ մակարդակների:

Նախագծով առաջարկվում է նաեւ ստեղծել հայաստանյան արագ արձագանքման բժշկական թիմ: Կառավարության որոշմամբ կսահմանվեն կարգավորումներ՝ թիմերի ստեղծման, դրանց աշխատանքների կարգավորման եւ տարբեր մարդասիրական առաքելություններ իրականացնելու որոշումների  վերաբերյալ:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է նաեւ «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում եւ ««Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը նշել է, որ առաջարկվող փոփոխություններով հնարավորություն կստեղծվի մշակելու բժշկական արտադրատեսակների գրանցման ներպետական ազգային կարգ: Դա թույլ կտա բժշկական արտադրատեսակների գրանցման ԵԱՏՄ միասնական կարգին զուգահեռ գործածել նաեւ ներպետական կարգավորումը:

Գործող օրենքի 47-րդ հոդվածով սահմանված են բժշկական արտադրատեսակների կլինիկական եւ կլինիկա-լաբորատոր փորձարկումներին վերաբերվող կարգավորումները: Հաշվի առնելով ԵՏՀ խորհրդի 2016 թվականի N29 որոշումում կատարվող փոփոխությունները, անհրաժեշտություն է առաջացել լրամշակելու 47-րդ հոդվածը: ԵՏՀ խորհրդի նշված որոշման լիակատար կիրարկման համար գործող օրենքում բացակայում են որոշ կարեւոր դրույթներ:

Առաջարկվում է, մասնավորապես, տարանջատել կլինիկական եւ կլինիկա-լաբորատոր հետազոտությունների իրականացման համար թույլատրական գործընթացները, սահմանել  կլինիկական փորձարկումների էթիկայի հանձնաժողովի աշխատակարգին, բժշկական կազմակերպություններին կլինիկական փորձարկումներ իրականացնելու թույլտվության տրամադրմանը, ինչպես նաեւ բժշկական արտադրատեսակների կլինիկական եւ կլինիկա-լաբորատոր փորձարկումների նկատմամբ մասնագիտական դիտարկումներին վերաբերող կարգավորումները:

Նշվել է, որ օրենսդրական փաթեթը համալրվել է նոր՝ ««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող օրենքի նախագծով:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել քննարկված նախագծերին:


04.12.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել քննարկված նախագծերին
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` դեկտեմբերի 4-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը: ՀՀ արտաքին ...

04.12.2024
ՀՀ-ին կտրամադրվի 50 մլն եվրո արժողությամբ բյուջետային աջակցության վարկ. համաձայնագիրը վավերացնելուն վերաբերող օրինագիծը ստացել է դրական եզրակացություն
««Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Հարկաբյուջետային կայունության եւ ֆինանսական շուկաների զարգացման ծրագիր-Ենթածրագիր 2» վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականի նոյեմբերի 1-ին: Նախատեսվում է Հայաստանին տրամադրել 89,469,000 եվրոյի չափով վարկ՝ համաձայնագրով նախատեսված...

04.12.2024
Խորհրդարանը քննարկել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը
Դեկտեմբերի 4-ին խորհրդարանը քննարկել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը: Մրցութային խորհրդի որոշման հիման վրա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջարկվել է Նարինե Ազարյանի թեկնածությունը: ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավո...

04.12.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում ...

04.12.2024
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...

04.12.2024
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...

04.12.2024
Քննարկվել են երկրորդ ընթերցման ներկայացված մի շարք նախագծեր
Ազգային ժողովը դեկտեմբերի 4-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք նախագծեր: «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրինագծերի փաթեթը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը: Զեկուցողի խոսքով նախագծերի ընդու...

04.12.2024
Խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը
Խորհրդարանը դեկտեմբերի 4-ին շարունակել է «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկումը: ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անունից ելույթում խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը նշել է, որ նախագծի ընդունումը բացասական ա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am