National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
4.12.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
04.12.2024
Խորհրդարանը քննարկել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը
1 / 3

Դեկտեմբերի 4-ին խորհրդարանը քննարկել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը:

Մրցութային խորհրդի որոշման հիման վրա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջարկվել է Նարինե Ազարյանի թեկնածությունը:

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը ներկայացրել է թեկնածուի կենսագրությունը եւ աշխատանքային ուղին:

«Կոռուպցիայի դեմ պայքարելու համար անհրաժեշտ է համատեղել մասնագիտական փորձառությունը, ժողովրդավարական արժեքների նկատմամբ հավատամքը, իրական բարեփոխումների ցանկությունն ու դրանք կյանքի կոչելու կարողությունը»,- նշել է թեկնածու Նարինե Ազարյանը` շեշտելով, որ իր մասնագիտական գործունեությունը փոխկապակցված է եղել կոռուպցիայի դեմ պայքարի հետ:

Ընդգծելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կարեւոր դերակատարումը` Նարինե Ազարյանը շնորհակալություն է հայտնել իր թեկնածությունն առաջադրելու համար: Նա նշել է, որ ընտրվելու դեպքում բարձր պատասխանատվությամբ կմասնակցի կոռուպցիայի կանխարգելմանն ուղղված գործընթացներին:

Թեկնածուն պատասխանել է պատգամավորների հարցերին` անդրադառնալով աշխատանքային ստաժի հավելագրումներին, հարցի իրավական լուծմանը, աշխատանքային գրքույկների թվայնացման գործընթացին:

Մտքերի փոխանակության ընթացքում շեշտվել է, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամը, իրապես, պետք է լինի անկախ, իր սկզբունքներն ու տեսակետները ներկայացնի առանց կաշկանդվելու:

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթում Վլադիմիր Վարդանյանն անդրադարձել է ելույթների ընթացքում բարձրացված հարցերին, խոսել Մրցութային խորհրդի կազմի ընտրության հարցի մասին: Կարեւորելով կոռուպցիայի դեմ պայքարի գործառույթները` նա նշել է, որ պետք է ձեւավորել մեկ միասնական չափանիշներով աշխատող հանձնաժողով:

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը ողջունել է ընդդիմության ներկայացուցիչների` հարցի քննարկմանն ակտիվ մասնակցություն ունենալը:

Մրցութային խորհրդի որոշման հիման վրա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջարկվել է նաեւ Արմեն Մարուխյանի թեկնածությունը:

Մրցութային խորհրդի անդամ Արուսյակ Ջուլհակյանը ներկայացրել է թեկնածուի կենսագրությունը, մասնագիտական պատրաստվածությունը եւ աշխատանքային գործունեությունը, որից հետո Արմեն Մարուխյանը խոսել է կոռուպցիայի կանխարգելմանն ուղղված գործուն քայլերից: Ըստ թեկնածուի` երկրում կոռուպցիայի առկայությունը բացասական ազդեցություն է ունենում ամբողջ հասարակության վրա եւ դրսեւորվում մարդկանց իրավունքների խախտմամբ: Այն խաթարում է երկրի սոցիալական, տնտեսական եւ իրավական հիմքերը, իսկ դրա դեմ արդյունավետ պայքարը հաստատում է բազմակողմանի եւ կայուն զարգացում:

«Կոռուպցիայի դեմ պայքարում հաջողելու գլխավոր գրավականներից է արդյունավետ ինստիտուցիոնալ համակարգի առկայությունը, բարեվարքության ամրապնդումը, կոռուպցիայի դեմ պայքարի համար անհրաժեշտ գործիքակազմի ապահովումը»,- փաստել է Արմեն Մարուխյանը: Նրա գնահատմամբ կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարը հնարավոր է իրականացնել բացառապես քաղաքական կամքի առկայության պայմաններում: Այս համատեքստում թեկնածուն հավելել է, որ մեր երկրում վերջին տարիներին կոռուպցիայի դեմ պայքարում դրսեւորված քաղաքական կամքի արտահայտությունն է ձեւավորված եւ գործող ինստիտուցիոնալ համակարգի առկայությունը:

Այնուհետեւ թեկնածուն ներկայացրել է կոռուպցիայի դեմ պայքարի հարցում տարբեր մակարդակներում իրականացված բարեփոխումների հաջողված օրակարգը, խոսել ընտրվելու պարագայում ոլորտում իր գործունեության վերաբերյալ:

Պատգամավորներն իրենց ելույթներում անդրադարձել են հանձնաժողովի անդամի անկախ գործելու կարեւորությանը, համակարգի արդյունավետությանը, պետական գնումների համակարգում մեկ անձից գնում կատարելու անթույլատրելիությանը, պաշտոնատար անձանց բարեվարքության ապահովման գործընթացի իրականացմանը: Մտքեր են փոխանակվել քաղաքական համակարգում առկա խնդիրների մասին:

Հարցի քննարկումը կշարունակվի դեկտեմբերի 5-ի նիստում:


04.12.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել քննարկված նախագծերին
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` դեկտեմբերի 4-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը: ՀՀ արտաքին ...

04.12.2024
Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենքների նախագծեր
ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի՝ դեկտեմբերի 4-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող, ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգմա...

04.12.2024
ՀՀ-ին կտրամադրվի 50 մլն եվրո արժողությամբ բյուջետային աջակցության վարկ. համաձայնագիրը վավերացնելուն վերաբերող օրինագիծը ստացել է դրական եզրակացություն
««Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Հարկաբյուջետային կայունության եւ ֆինանսական շուկաների զարգացման ծրագիր-Ենթածրագիր 2» վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականի նոյեմբերի 1-ին: Նախատեսվում է Հայաստանին տրամադրել 89,469,000 եվրոյի չափով վարկ՝ համաձայնագրով նախատեսված...

04.12.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում ...

04.12.2024
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...

04.12.2024
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...

04.12.2024
Քննարկվել են երկրորդ ընթերցման ներկայացված մի շարք նախագծեր
Ազգային ժողովը դեկտեմբերի 4-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք նախագծեր: «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրինագծերի փաթեթը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը: Զեկուցողի խոսքով նախագծերի ընդու...

04.12.2024
Խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը
Խորհրդարանը դեկտեմբերի 4-ին շարունակել է «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկումը: ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անունից ելույթում խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը նշել է, որ նախագծի ընդունումը բացասական ա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am