Խորհրդարանը դեկտեմբերի 4-ին շարունակել է «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկումը:
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անունից ելույթում խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը նշել է, որ նախագծի ընդունումը բացասական ազդեցություն կունենա փոքր եւ միջին բիզնեսի գործունեության վրա:
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթում Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը, կարեւորելով հարցի վերաբերյալ նման բազմակողմանի քննարկումները, կոչ է արել կողմ քվեարկել օրենսդրական նախաձեռնությանը:
Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը եզրափակիչ ելույթում անդրադարձել է հարցի քննարկման ընթացքում հնչեցված հարցերին՝ մեջբերելով Կառավարության ծրագրի՝ հարկային համակարգին վերաբերելի հատվածը: «Հարկերի վճարումից խուսափելու, հարկման տարբեր համակարգերի միջեւ արհեստական գործարքների իրականացմամբ հարկային պլանավորման եւ գործարքների փաստաթղթավորման շղթայի ամբողջականության խաթարման ռիսկերը նվազեցնելու նպատակով հարկման տարբեր համակարգերի միջեւ սահմանվելու է համադրելի եւ արդարացի հարկային բեռ»,- նշել է փոխնախարարը՝ շնորհակալություն հայտնելով շահագրգիռ քննարկումների համար:
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել քննարկված նախագծերին
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` դեկտեմբերի 4-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը: ՀՀ արտաքին ...
Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենքների նախագծեր
ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի՝ դեկտեմբերի 4-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող, ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգմա...
ՀՀ-ին կտրամադրվի 50 մլն եվրո արժողությամբ բյուջետային աջակցության վարկ. համաձայնագիրը վավերացնելուն վերաբերող օրինագիծը ստացել է դրական եզրակացություն
««Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Հարկաբյուջետային կայունության եւ ֆինանսական շուկաների զարգացման ծրագիր-Ենթածրագիր 2» վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականի նոյեմբերի 1-ին: Նախատեսվում է Հայաստանին տրամադրել 89,469,000 եվրոյի չափով վարկ՝ համաձայնագրով նախատեսված...
Խորհրդարանը քննարկել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը
Դեկտեմբերի 4-ին խորհրդարանը քննարկել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը: Մրցութային խորհրդի որոշման հիման վրա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջարկվել է Նարինե Ազարյանի թեկնածությունը: ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավո...
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում ...
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...
Քննարկվել են երկրորդ ընթերցման ներկայացված մի շարք նախագծեր
Ազգային ժողովը դեկտեմբերի 4-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք նախագծեր: «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրինագծերի փաթեթը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը: Զեկուցողի խոսքով նախագծերի ընդու...