National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
22.04.2025

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
03.12.2024
Քննարկվել է Քաջարանի թունելի շինարարության ֆինանսավորման համար ներդրումային վարկի տրամադրմանը վերաբերող հարցը
1 / 2

««Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական զարգացման բանկի միջեւ Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից «Քաջարանի թունելի շինարարություն» ծրագրի ֆինանսավորման համար ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին»» օրենքի նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է իրականացնել շուրջ 7 կմ երկարությամբ Քաջարանի թունելի կառուցման եւ Մ2 ճանապարհի շուրջ 4 կմ երկարությամբ հատվածի վերակառուցման աշխատանքները:

Այս մասին ԱԺ նիստում հայտնել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Քրիստինե Ղալեչյանը եւ հավելել, որ Քաջարանի թունելի նախագծումն ավարտվել է, այն իրականացվում է միջազգային չափանիշներին համապատասխան: Թունելն ապահովված կլինի լուսավորության, օդափոխության, հակահրդեհային ժամանակակից համակարգերով, արդիական լուծումներ են տրվել նաեւ կապի եւ ազդանշանային համակարգերի, արտակարգ իրավիճակների կայանների, էլեկտրոնային ճանապարհային նշանների, ռադիոկայանների եւ վերահսկման համակարգի գործարկման համար:

Թունելի սալահատակի տակ կառուցվելու է անվտանգության թունել, որը ծառայելու է հնարավոր արտակարգ իրավիճակներում մարդկանց տարհանման համար: Թունելն ունենալու է 14 վթարային ելք, որոնք կկապեն անվտանգության եւ հիմնական թունելները: Փոխնախարարը նշել է, որ կարեւորվել է նաեւ թունելների պահպանման, շահագործման եւ անվտանգության նոր ստանդարտների մշակումը, կներդրվի թունելների կենտրոնացված կառավարման եւ մոնիտորինգային արդիական համակարգ:

Ծրագրի իրականացման արդյունքում գործող երթուղին կկրճատվի շուրջ 14 կմ-ով, տրանսպորտային միջոցների միջին արագությունը 50-ից կհասնի մինչեւ 80 կմ/ժամի, մոտ 40 րոպեով կկրճատվի Քաջարանից Ագարակ ճանապարհահատվածի երթեւեկության ժամանակը: Կնվազի նաեւ ծովի մակարդակից 2535 մ բարձրության վրա գտնվող Մեղրու լեռնանցքի օգտագործումը. ձմռանը հնարավոր կլինի խուսափել լեռնանցքի անցանելիության դժվարություններից:

Ծրագրի ֆինանսավորման համար բանկը Հայաստանին կտրամադրի 200 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկ: Ծրագիրը համաֆինանսավորվելու է նաեւ ՀՀ-ի կողմից` պետական բյուջեից 194 մլն 259 հազար դոլարի չափով: Վարկը տրամադրվում է տարեկան 4 տոկոս ֆիքսված տոկոսադրույքով, վարկի մարման ժամկետը մինչեւ 20 տարի է, որից արտոնյալը` մինչեւ 5 տարի:

Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը դրական է: Այս մասին հայտնել է Արուսյակ Մանավազյանը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am