National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
22.04.2025

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
03.12.2024
Օրենսդրական փոփոխությամբ Տեսչական մարմնի որոշ վարչական ակտեր ենթակա են լինելու անհապաղ կատարման
1 / 2

Գործադիրը փոփոխություններ եւ լրացումներ է առաջարկում «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին», «Հրդեհային անվտանգության մասին» օրենքներում եւ Վարչական դատավարության օրենսգրքում: Ըստ այդմ` Տեսչական մարմնի հետեւյալ վարչական ակտերը ենթակա են լինելու անհապաղ կատարման, առաջինը` արտադրական վտանգավոր օբյեկտի, արտադրական վտանգավոր օբյեկտում տեղակայված առանձին տեխնիկական միջոցի կամ տեխնոլոգիական սարքավորման շահագործումն արգելելու վերաբերյալ կարգադրագիրը, երկրորդը` կազմակերպությունների արտադրական տեղամասերի առանձին ագրեգատների աշխատանքը, շենքերի շինությունների շինարարության, վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման աշխատանքները: Հաջորդը վերաբերում է շենքերի, շինությունների եւ այլ օբյեկտների շահագործումն ամբողջովին կամ մասնակիորեն դադարեցնելու վերաբերյալ որոշումներին, եթե անմիջականորեն եւ ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման ու մարդկանց անվտանգության համար: Առաջարկվում է սահմանել արտադրական վտանգավոր օբյեկտը չշահագործելու դեպքում դրա կոնսերվացման պարտադիր պահանջ:

Օրենսդրական փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը:

Պատգամավորների մտահոգությունները հիմնականում վերաբերել են վերոնշյալ գործերով դատական ակտերի ձգձգման խնդիրներին, վիճարկման փուլում գտնվող հայցերի վրա նոր կարգավորումների ազդեցության հնարավորությանը, անվտանգության նորմերի պահպանման կարեւորությանը: Զեկուցողն անդրադարձել է վերոնշյալ հարցերին:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացության մասին հայտնել է Հովիկ Աղազարյանը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am