Տարածաշրջանում եւ աշխարհում շարունակաբար փոփոխվող անվտանգային միջավայրը, ՀՀ շուրջ առկա արտաքին սպառնալիքներն ու մարտահրավերները ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունից պահանջում են ուժերի գերլարում եւ անհամեմատ ավելի եռանդուն ջանքերի գործադրում գրեթե բոլոր երկկողմ եւ բազմակողմ հարթակներում: Բազմապատկվել են դիվանագետների աշխատանքների ծավալները, շեշտակիորեն աճել է պատասխանատվության աստիճանը: Դիվանագիտական հարթակները, ըստ էության, վերածվել են Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման առաջին օղակի. ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը` ներկայացնելով Կառավարության հեղինակած «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի նախագծում առաջարկվող փոփոխությունները:
Փոխնախարարի խոսքով ներկայումս սահմանված հավելավճարի չափերը համարժեք չեն դիվանագետների կողմից կատարվող աշխատանքի ծավալներին, բովանդակությանը եւ պատասխանատվությանը, ինչպես նաեւ դիվանագիտական ծառայության պաշտոնի նշանակվելու համար նախատեսված պահանջներին, այն է` մասնագիտական բարձր որակավորում եւ բարձրագույն կրթություն, առնվազն 2 օտար լեզվի իմացություն: Ըստ նրա` որպես կանոն, համապատասխան որակավորում ունեցող մասնագետները գերադասում են աշխատանքի անցնել միջազգային կազմակերպությունների տարբեր ծրագրերում կամ մասնավոր հատվածում` ելնելով վճարվող բարձր աշխատավարձից, ծառայության երաշխիքներից ու շահույթներից:
Մնացական Սաֆարյանը նշել է, որ դիվանագետների վարձատրության հետ կապված հարաբերությունները եւ առանձնահատկությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով: «Օրենսդիրը պետական ծառայության պաշտոնների համար նախատեսել է հավելավճար` հստակ սահմանելով այդ հավելավճարի դեպքերը եւ չափը: Նախատեսվել է նաեւ բացառություն` մի շարք պաշտոնների վրա չտարածելով հավելավճարի` 30 տոկոսի չափը չգերազանցելու սահմանափակումը, օրինակ` Սահմանադրական դատարանի նախագահ, փոխնախագահ եւ դատավոր, ՀՀ պաշտպանության, ազգային անվտանգության, պետական պահպանության, ոստիկանության համակարգերում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողներ, արտաքին հետախուզության ծառայության, քրեակատարողական ծառայության, փրկարար ծառայության ծառայողներ, դատախազներ եւ այլն: Դիվանագետներին դիվանագիտական աստիճանների համար տրվում են հավելավճարներ, որոնք սահմանվում են դիվանագետի պաշտոնային դրույքաչափի 3 տոկոսի չափով, իսկ դրան հաջորդող յուրաքանչյուր հերթական ավելի բարձր դիվանագիտական աստիճանի համար հավելավճարի չափն աճում է 1 տոկոսով»,- ասել է նա:
Հիմանական զեկուցողն ընդգծել է, որ դիվանագետներին դիվանագիտական աստիճանների համար տրվող հավելավճարները ներկայումս օրենքում վերը նշված բացառության մաս չեն կազմում: Ուստի, առաջարկվում է նրանց եւս ներառել վերոնշյալ ցանկում:
Կառավարությունն առաջարկում է դիվանագետի` յուրաքանչյուր աստիճանի համար սահմանել հավելավճարի նոր չափ` 80 տոկոս:
Հարակից զեկուցող, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի կարծիքով քննարկվող նախագիծը կոչված է էապես բարելավել դիվանագիտական ծառայություն իրականացնող անձնակազմի այն սոցիալական երաշխիքները, որոնք վերջիններիս թույլ են տալիս իրականացնել արժանիքահեն մասնագիտական աշխատանք: Հանձնաժողովի նախագահի խոսքով բավականին երկար ժամանակ վերոնշյալ անձանց վարձատրությունը փոփոխության չի ենթարկվել: Նա, կարեւորելով նախագծի ընդունումը, ընդգծել է, որ նույնիսկ առաջարկվող փոփոխությունների պարագայում չենք ունենա այնպիսի իրավիճակ, որ դիվանագիտական ծառայություն իրականացնողը կկարողանա լուծել իր առջեւ ծառացած բոլոր հիմնական խնդիրները:
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք նախագծեր
Դեկտեմբերի 3-ի նիստում խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք նախագծեր: «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» եւ կից օրինագծերի փաթեթը ներկայացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը: Նրա խոսքով առաջինից երկրորդ ընթերցում նախարարություն...
Առաջարկվում է մի շարք մասնագիտական աշխատանքների եւ ծառայությունների հարկումը տեղափոխել հարկման ընդհանուր համակարգ
Կառավարության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» նախագծերի փաթեթով առաջարկվում է մի շարք մասնագիտական աշխատանքների եւ ծառայությունների հարկումը տեղափոխել հարկման ընդհանուր համակարգ: Մասնավորապես, առաջարկվում է սահմանափակել շրջանառության հարկի եւ միկրոձե...
Փոփոխվում են քաղաքացիություն ստանալու եւ քաղաքացիությունը դադարեցնելու համար նախատեսված պետական տուրքերը
Նախագծերի փաթեթով առաջարկվում է սահմանել քաղաքացիություն ստանալու եւ քաղաքացիությունը դադարեցնելու համար դիմելու էլեկտրոնային ընթացակարգ: Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է ««Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Պետական տու...
Քննարկվել է Քաջարանի թունելի շինարարության ֆինանսավորման համար ներդրումային վարկի տրամադրմանը վերաբերող հարցը
««Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական զարգացման բանկի միջեւ Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից «Քաջարանի թունելի շինարարություն» ծրագրի ֆինանսավորման համար ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին»» օրենքի նախագծի ընդունման արդյունքում նախատեսվո...
Օրենսդրական նախաձեռնության նպատակն է ստեղծել ՓՄՁ-ների համար գործունեություն ծավալելու ավելի կանխատեսելի միջավայր
Առաջարկվող փոփոխությունը միտված է ի շահ բիզնեսի եւ լավարկում է ներկայում գործող գործարար միջավայրը: Այս մասին դեկտեմբերի 3-ին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը ՀՀ ԱԺ հերթական նիստի ընթացքում: Առաջին ընթերցմամբ քննարկվել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասի...
Էներգետիկ ըմպելիքների վաճառքն անչափահասներին կարգելվի. նախագիծը քննարկվել է առաջին ընթերցմամբ
Առաջարկվում է մինչեւ 18 տարեկան անձանց առողջության պահպանման նպատակով սահմանափակել էներգետիկ ըմպելիքների շրջանառությունը, ինչպես նաեւ ստեղծել իրավական հիմքեր: ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ալխաս Ղազարյանը, Հակոբ Արշակյանը, Բաբկեն Թունյանը, Սոնա Ղազարյանը, Արուսյակ Ջուլհա...
Օրենսդրական նախաձեռնության նպատակն է ոլորտում իրականացնել արդյունավետ վերահսկողություն
Իրավական ակտի փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է գործող օրենքում առկա որոշակի անհամապատասխանությունների վերհանման եւ շտկման տրամաբանությամբ, ինչը հնարավորություն կտա արդյունավետ վարչարարություն իրականացնել ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնին: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարա...
Օրենսդրական փոփոխությամբ Տեսչական մարմնի որոշ վարչական ակտեր ենթակա են լինելու անհապաղ կատարման
Գործադիրը փոփոխություններ եւ լրացումներ է առաջարկում «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին», «Հրդեհային անվտանգության մասին» օրենքներում եւ Վարչական դատավարության օրենսգրքում: Ըստ այդմ` Տեսչական մարմնի հետեւյալ վարչական ակտերը ենթակա են լինելու անհապաղ կատարման, առաջինը` արտա...
Հանրային առողջապահական նորմատիվները խախտելու համար նախատեսվում է պատասխանատվություն
Նախագծի ընդունման նպատակն է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով սանիտարական, սանիտարահիգիենիկ եւ սանիտարահակահամաճարակային կանոնները եւ նորմաները, հիգիենիկ նորմատիվները խախտելուց զատ սահմանել նաեւ պատասխանատվություն` հանրային առողջապահական նորմատիվները խախտելու համար` հիմք ընդունելով «Հա...
Արձանագրությամբ նախատեսված փոփոխություններով Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամին շնորհվում է միջազգային ֆինանսական կազմակերպության կարգավիճակ
Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամը ստեղծվել է Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի եւ Ռուսաստանի Դաշնության կողմից 2009 թվականի հունիսի 9-ի «Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի հիմնադրման մասին» պայմանագրով, որի հիմնական նպատակն է նպաստել անդամ պետություններ...
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի` դեկտեմբերի 3-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ««Սեւանա լճի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Ըստ հիմնա...
Հայաստանի Հանրապետությունը պետք է գործի միայն ու միայն սեփական տնտեսական զարգացման շահերին համապատասխան. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եզրափակիչ ելույթ է ունեցել «ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրինագծի քննարկմանը: Վարչապետը նախ շնորհակալություն է հայտնել խորհրդարանում բյուջետային շահագրգիռ քննակումների համար եւ արձանագրել, որ պետական բյուջեն պետականության եւ ինքնիշխանության շատ կարեւոր հատկանիշ ...
Խորհրդարանը սկսել է հերթական նիստերի աշխատանքը. քննարկվել է գալիք տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի լրամշակված տարբերակը
Դեկտեմբերի 3-ին Ազգային ժողովը սկսել է հերթական նիստերի աշխատանքը: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին թիվ 22 արձան...
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...