National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
22.04.2025

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
03.12.2024
Հանրային առողջապահական նորմատիվները խախտելու համար նախատեսվում է պատասխանատվություն
1 / 2

Նախագծի ընդունման նպատակն է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով սանիտարական, սանիտարահիգիենիկ եւ սանիտարահակահամաճարակային կանոնները եւ նորմաները, հիգիենիկ նորմատիվները խախտելուց զատ սահմանել նաեւ պատասխանատվություն` հանրային առողջապահական նորմատիվները խախտելու համար` հիմք ընդունելով «Հանրային առողջապահության մասին» օրենքի կարգավորումները: Խորհրդարանը դեկտեմբերի 3-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այն ներկայացրել է Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը:

Նախատեսվում է, որ նախագծի ընդունման արդյունքում Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը հնարավորություն կստանա լիարժեքորեն իրականացնել իրեն վերապահված գործառույթները` վերահսկողության համապատասխան ոլորտում ապահովելով անվտանգությունն ու օրենսդրության պահանջների պահպանումը:

Նախագծի վերաբերյալ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Էմմա Պալյանը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am