National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
22.04.2025

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
03.12.2024
Արձանագրությամբ նախատեսված փոփոխություններով Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամին շնորհվում է միջազգային ֆինանսական կազմակերպության կարգավիճակ
1 / 2

Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամը ստեղծվել է Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի եւ Ռուսաստանի Դաշնության կողմից 2009 թվականի հունիսի 9-ի «Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի հիմնադրման մասին» պայմանագրով, որի հիմնական նպատակն է նպաստել անդամ պետությունների տնտեսական եւ ֆինանսական կայունության ամրապնդմանը:

Այս մասին ասել է Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը դեկտեմբերի 3-ին ՀՀ ԱԺ հերթական նիստի ընթացքում:

Խորհրդարանը քննարկել է ««Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի հիմնադրման մասին» 2009 թվականի հունիսի 9-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

Նախարարի ներկայացմամբ պայմանագրի համաձայն` հիմնադրամն իրավաբանական անձ չէ, իսկ նրա միջոցների կառավարումն իրականացնում էր հիմնադրամի խորհուրդը` Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) եւ հիմնադրամի հիմնադիրների միջեւ կնքված «Հիմնադրամի միջոցների կառավարման մասին» 2009 թվականի հունիսի 9-ի համաձայնագրին համապատասխան: Հիմնադրամի խորհրդի կողմից հավանության արժանացած ծրագրերով եւ նախագծերով գործառնություններն իրականացնում էր ԵԱԶԲ-ը: Նա նշել է, որ ի սկզբանե հիմնադրամն ու ԵԱԶԲ-ը տարբեր առաքելություններ են ունեցել եւ տարանջատման հարցը մշտապես եղել է օրակարգում: Վահե Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ 2023 թվականին մշակվել եւ հիմնադրամի խորհրդի քննարկմանն է ներկայացվել արդիականացված կանոնադրական փաստաթղթերի փաթեթ, որի նպատակն է ապահովել հիմնադրամի 2022-2026 թվականների ռազմավարական դրույթների անխոչընդոտ իրականացումը հիմնադրամի միջազգային ֆինանսական կազմակերպության կարգավիճակ շնորհելու միջոցով մասնակից պետությունների ազգային արժույթով նախագծերի եւ ծրագրերի ֆինանսավորման հնարավորությամբ: Պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը 2024 թվականի հունիսի 26-ին ստորագրվել է հիմնադրամի բոլոր անդամ պետությունների կողմից: Համաձայն փոփոխված կանոնադրության` հիմնադրամը միջազգային իրավունքի սուբյեկտ հանդիսացող միջազգային կազմակերպություն է:

Հարակից զեկուցող, Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արուսյակ Մանավազյանը ներկայացրել է գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ` առաջարկելով կողմ քվեարկել:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am