National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
22.04.2025

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
03.12.2024
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին
1 / 10

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի` դեկտեմբերի 3-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ««Սեւանա լճի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Ըստ հիմնական զեկուցող, ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի`  «Սեւանա լճի մասին» օրենքի 13-րդ հոդվածի մի շարք դրույթներով սահմանված միջոցառումների իրականացման ընթացքում առաջ են գալիս որոշակի խնդիրներ, որոնք լուծելու նպատակով էլ առաջարկվում է փոփոխություն կատարել օրենքում: Փոփոխությունները` այստեղ:

Զեկուցողը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում առաջարկություններ չեն ներկայացվել:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am