National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
2.12.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
02.12.2024
Քննարկվել է դիվանագիտական աստիճանի համար դիվանագետներին տրվող հավելավճարի չափի վերանայմանն առնչվող նախաձեռնությունը
1 / 13

Դիվանագիտական աստիճանի համար դիվանագետներին տրվող հավելավճարի չափի վերանայման անհրաժեշտությամբ պայմանավորված Կառավարությունը լրացում եւ փոփոխություններ է կատարում «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի խոսքով տարածաշրջանում եւ աշխարհում շարունակաբար փոփոխվող անվտանգային միջավայրը, Հայաստանի Հանրապետության շուրջ առկա արտաքին սպառնալիքներն ու մարտահրավերները ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունից պահանջում են ուժերի գերլարում եւ անհամեմատ ավելի եռանդուն ջանքերի գործադրում գրեթե բոլոր երկկողմ եւ բազմակողմ հարթակներում: «Բազմապատկվել են դիվանագետների աշխատանքի ծավալները, շեշտակիորեն աճել է պատասխանատվության աստիճանը: Դիվանագիտական հարթակները, ըստ էության, վերածվել են Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման առաջին օղակի»,- ընդգծել է զեկուցողը եւ հավելել, որ միջազգային գործընկերների հետ հարաբերություններում մեր երկրի շահերը հավուր պատշաճի ներկայացնելու եւ լավագույնս ապահովելու համատեքստում անհրաժեշտություն է առաջանում կանխել բարձր որակավորում ունեցող մասնագետների արտահոսքը, խթանել նրանց` ավելի լավ աշխատելու եւ կարիերային առաջընթաց ունենալու մոտիվացիան, ինչպես նաեւ ավելի լավ հնարավորություն ստեղծել նոր մասնագետների ներգրավման համար` բարելավելով դիվանագետների ծառայության վարձատրության պայմանները եւ բարձրացնելով դիվանագիտական ծառայության գրավչությունը:

Ըստ Մնացական Սաֆարյանի` ներկայումս սահմանված հավելավճարի չափերը համարժեք չեն դիվանագետների կողմից կատարվող աշխատանքի ծավալներին, բովանդակությանը եւ պատասխանատվությանը, ինչպես նաեւ դիվանագիտական ծառայության պաշտոնի նշանակվելու համար նախատեսված պահանջներին, այն է` մասնագիտական բարձր որակավորում եւ բարձրագույն կրթություն, առնվազն 2 օտար լեզվի իմացություն: Նշվել է, որ համապատասխան որակավորում ունեցող մասնագետները գերադասում են աշխատանքի անցնել միջազգային կազմակերպությունների տարբեր ծրագրերում կամ մասնավոր հատվածում` ելնելով վարձատրվող բարձր աշխատավարձից, ծառայության երաշխիքներից ու շահույթներից:

Արտաքին գերատեսչության ներկայացուցչի տեղեկացմամբ դիվանագետներին դիվանագիտական աստիճանների համար հավելավճարները սահմանվում են դիվանագետի պաշտոնային դրույքաչափի 3 տոկոսի չափով, իսկ դրան հաջորդող յուրաքանչյուր հերթական ավելի բարձր դիվանագիտական աստիճանի համար հավելավճարի չափն աճում է 1 տոկոսով: «Դիվանագիտական աստիճանները դիվանագետներին շնորհվում են Արտաքին գործերի նախարարության մրցութային-ատեստավորող հանձնաժողովի եզրակացության հիման վրա եւ հանդիսանում են դիվանագետի պաշտոնային առաջխաղացման հիմքը»,- բարձրաձայնել է փոխնախարարը:

Օրենքի համաձայն` պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց լրացուցիչ աշխատավարձը չի կարող գերազանցել հիմնական աշխատավարձի 30 տոկոսը: Մնացական Սաֆարյանի խոսքով օրենքով նաեւ նախատեսված են բացառություններ մի շարք պաշտոնների համար, որոնց վրա չի տարածվում հավելավճարի 30 տոկոսի չափը չգերազանցելու սահմանափակումը:

Նշվել է, որ դիվանագետներին դիվանագիտական աստիճանների համար տրվող հավելավճարները ներկայումս օրենքում վերոնշյալ բացառության մաս չեն կազմում: Ներկայացված նախագծով առաջարկվում է բացառություններում ներառել նաեւ «դիվանագիտական ծառայություն» եւ «դիվանագետի յուրաքանչյուր աստիճանի համար հավելավճարը 3 տոկոսի փոխարեն սահմանել 80 տոկոս» ձեւակերպումները:

Զեկուցողը պատասխանել է պատգամավորների հարցերին:

Հարակից զեկուցող, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը խոսել է համակարգում առկա խնդիրների մասին, կարեւորել նախագծի ընդունումը: Պատգամավորի կարծիքով դիվանագետը պետք է ունենա արժանի վարձատրություն, ինչը հնարավորություն կտա վերջինիս ամբողջությամբ զբաղվել դիվանագիտական ծառայության գործառույթներով:

Նախաձեռնությունը քննարկվել է Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` դեկտեմբերի 2-ի նիստում եւ ստացել դրական եզրակացություն:


02.12.2024
ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալն ու ՄԻՊ-ն այցելել են Արագածոտնի մարզի Արեւուտ խոշորացված եզդիական համայնք
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, հանձնաժողովի անդամներ Մարինա Ղազարյանն ու Տիգրան Պարսիլյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 2-ին այցելել են Արագածոտնի մարզի Արեւուտ խոշորացված եզդիական համ...

02.12.2024
Դեկտեմբերի 3-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 23 հարց
Դեկտեմբերի 2-ին կայացել է Ազգային ժողովի խորհրդի նիստը: Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Քննարկվել եւ հաստատվել են ԱԺ ութերորդ գումարման ութերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ դեկտեմբերի 3-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է հերթական նիստերի օ...

02.12.2024
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել բարձր տեխնոլոգիաների ոլորտում առաջանցիկ զարգացում ապահովելուն ուղղված օրենսդրական նախաձեռնությանը
«Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» եւ «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` դեկտեմբերի 2-ի արտահերթ նիստում: Նախագծերի փաթեթի ընդունման նպատա...

02.12.2024
Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք իրավակարգավորումների բարեփոխմանը վերաբերող նախագծեր
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 2-ի նիստում քննարկել եւ դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկվող մի շարք նախագծերի: «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունները եւ լրացումնե...

02.12.2024
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...

02.12.2024
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Հայաստանում Կոլումբիայի դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Կոլումբիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Էկտոր Իսիդրո Արենաս Նեյրային: Ողջունելով դեսպանին Հայաստանի խորհրդարանում՝ Ալեն Սիմոնյանը հույս է հայտնել, որ նման հանդիպումները կարող են իրենց նպաստն ունենալ հայ-կոլումբիական հարաբերությունների ...

02.12.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am