National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.11.2006

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30
 
28.11.2006
Խորհրդարանը քննարկեց «ՀՀ օրհներգի մասին» նախագիծը

Խորհրդարանը նոյեմբերի 28-ին  շարունակեց կառավարության նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստի աշխատանքը: Քվեարկությամբ ընդունվեցին արտահերթի առաջին օրը քննարկված բոլոր օրակարգային հարցերը` այդ թվում եւ մեկ միջազգային պայմանագիր:

Կառավարության ներկայացուցիչը` մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Հասմիկ Պողոսյանն օրենսդիրների գնահատմանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքի նախագիծը:Սահմանադրական փոփոխությունների շրջանակներում նախատեսվել է, որ օրհներգի մասին օրենք պետք է ընդունվիմինչեւ դեկտեմբերի 5-ը: Օրինագծի անցումային դրույթներում ամրագրված է, որ գործող օրհներգը ուժի մեջ է լինելու 1 տարվա ընթացքում` մինչեւ օրենսդրորեն կսահմանվենօրհներգի բանաստեղծականտեքստը եւ երաժշտությունը:Այս ձեւակերպումը պայմանավորված է այն հանգամանքով, որ մրցութային հանձնաժողովին չի հաջողվել ընտրել նոր օրհներգ: Գործող օրհներգի վերաբերյալ էլ, ըստ նախարարի, անհամաձայնություն կա հասարակության մեջ: Այդ են վկայում օրենքի նախագիծը շրջանառելուց հետո ստացված արձագանքները. նախնական տարբերակում ամրագրված է եղել, որ օրհներգը  «Մեր հայրենիքն» է:

Պատգամավորների ելույթներում հնչեցին թե դեմ եւ թե կողմ տեսակետներ:Վիկտոր Դալլաքյանը կարծում է, որ պետական խորհրդանիշի նկատմամբ անհարգալից վերաբերմունք էայն գործածելու ժամկետն ամրագրելը:Արմեն Աշոտյանը կարծում է, որ օրհներգը փոփոխելը ոչ այնքան սահմանադրական, որքան հասարակական պահանջ է: Նա կարեւոր է համարում ձեւավորել մշակույթ` պետական խորհրդանիշների նկատմամբ: Պատգամավորն առաջարկում է հանրակրթական դպրոցներում, որոշակի հաճախականությամբ, հնչեցնել պետական օրհներգը: Հրանուշ Հակոբյանը կիսում է այս տեսակետը եւ առաջարկում մշակութային միջոցառումները նույնպեսսկսել օրհներգով: Տկն. Հակոբյանը նաեւ գտնում է, որ օրինագիծը ոչ թե օրհներգի, այլ այն կիրառելու մասին է: Հմայակ Հովհաննիսյանն ասում է, որ օրհներգը պետք է լինի պայքարող եւ հաղթող սերունդը խորհրդանշող: Դաշնակցական պատգամավորներն այն կարծիքին են, որ«Մեր հայրենիք»-ը որոշումով չիծնվելեւ որ այն խորհրդանշում է հայերի ազատագրական պայքարը:Հրայր Կարապետյանը նշեց, որ, հեղափոխական լինելով, իրենք ազգային արժեքների պահպանման հարցում խիստ պահպանողական են: ՀՅԴ խմբակցությունը հեղինակել է օրհներգի մասին օրենքի նախագծի իր տարբերակը:

Նախագծի վերաբերյալ արտահերթ ելույթում ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը նկատեց, որ կարճ ժամկետում պետք է ընդունել կատայալ օրենք, մինչդեռ քննարկումները տեղափոխվում են այլ հարթություն: Նախագծի շուրջ չեն խոսում, ասում է ԱԺ նախագահը եւ նկատում, որ այն ունի մի շարք թերություններ: Տիգրան Թորոսյանը կառավարության ներկայացուցչի ուշադրությունը հրավիրեց նախագծում տեղ գտած ոչ հայերեն, նաեւ` արհեստական ձեւակերպումների վրա:Խորհրդարանի ղեկավարի գնահատականով` պատասխանատվություն սահմանող հոդվածը ոչինչ չի ասում: Տիգրան Թորոսյանը նաեւ անիրատեսական է համարում մեկ տարվա ընթացքում նոր օրհներգ ունենալու ծրագիրը` ինչն արտացոլված է քննարկվող նախագծի անցումային դրույթներում: ԱԺ նախագահի խոսքերով` յուրաքանչյուր մշակութային երեւույթի հիմքում պետք է մշակութային արժեք լինի, բայց օրհներգն ունի իր յուրահատկությունը:Նրա խոսքերով, երաժշտության եւ բառերի համադրությունը չէ, որ հպարտություն է առաջացնելու. հպարտությունը լինում է պետության նկատմամբ: ԱԺ նախագահը պատգամավորներին կոչ արեց ջանքերը համատեղել` օրհներգի մասին անթերի օրենք ունենալու նպատակով:

Հարցի վերաբերյալ տեսակետ հայտնեց նաեւ Աժ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը:Նա կառավարության ներկայացուցչին առաջարկեցնախագծում ամրագրել գործող օրհներգի` «Մեր հարենիք»-ի անվանումը եւ անցումային դրույթը հանել ամբողջությամբ: Այս պարագայում միայնԴՅԴ խմբակցությունը օրինագիծն ընդունելուն կողմ կքվեարկի: Պատմական անցյալից փաստեր ներկայացնելով` Վահան Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ «Մեր հարենիք»-ը գործածվել է տարերայնորեն` դեռ 1916 թ.-ին` Վանի ինքնապաշտպանության ժամանակ: Ավելի վաղ, քան առաջին հանրապետության ստեղծումը:ԱԺ փոխնախագահը վերապահումով է վերաբերվումմրցութային հանձնաժողովի աշխատանքներին` ընդգծելով, որհօգուտ Տիգրան Մանսուրյանի երաժշտությանառաջին անգամ քվեարկել է հանձնաժողովի 17 անդամ, երկրորդի ժամանակ` ընդամենը 1-ը: ԱԺ փոխնախագահի բնորոշմամբ,ավանդույթըշատ ավելի կարեւոր է , քան ինչ-որ մարդկանց երաժշտական ճաշակը:Նա հիշեցրեց, որ «Մեր հարնեիք»-ի հնչյունների ներքո հայրենասերների արյունն է թափվել:

Օրենքի նախագծի վերաբերյալ տեսակետներ ներկայացրին նաեւ խմբակցությունների ներկայացուցիչները: ՄԱԿ խմբակցությունում քվեարկելու են ազատ, մինչդեռ խմբակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը, ինչպես հայտնեց,դեմ է քվեարկելու ներկայացված փաստաթղթին: «Օրինաց երկիր» խմբակցությունը վաղաժամ է համարում օրհներգը փոփոխելու գործընթաց սկսելը:Հովհաննես Մարգարյանը կարծում է, որ ժողովրդի մեջ պետք է ծնվի այդ խորհրդանիշը փոփոխելու անհրաժեշտությունը:«Արդարություն» խմբակցության անդամ Ստեփան Զաքարյանըեւս ընդգծեց, որ ժամանակավրեպ է օրհներգի փոփոխությանն անդրադառնալը. կան ավելի լուրջ խնդիրներ: Խմբակցությունում կարծում են, որ պետք է հպարտանալ ոչ թե օրհներգով, այլ երկրով: Նրանք եւս չեն տեսնում այսօր հնչող օրհներգը մեկ այլով փոխարինելու հասարակական ակտիվ պահանջ: ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը կարծում է, որ օրհներգը սոսկ ստեղծագործություն չէ եւ որ այն, ի տարբերություն մարդու կամ իշխանությունների, հարատեւ դառնալու հնարավորություն ունի: Հետեւաբար պետք է շահարկումներից վեր կանգնել, ասում է ՀՀԿ խմբակցության ղեկավարը: Նադեմ է օրհներգիգործածման նորմերը խախտելու համար պատժամիջոցներ կիրառելուն: Գալուստ Սահակյաննառաջարկեց անցումային դրույթներից հանել 1 տարի ժամկետի սահմանումը` ամրագրելով, որ գործող օրհներգը ուժի մեջ կլինի մինչեւ օրհներգի տեքստն ու երաժշտությունն օրենսդրորեն ամրագրելը: Եզրափակիչ ելույթում մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարը հենց այս կերպով ձեւակերպեց անցումային դրույթը: Նա բովանդակային եւ խմբագրական բնույթի առաջարկությունները քննարկելու պատրաստակամություն հայտնեց:

Երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար պատգամավորներին ներկայացվեցին «Համայնքի բյուջեի եկամուտները նվազեցնող ՀՀ օրենքների կիրարկման արդյունքում համայնքի բյուջեի եկամուտների կորուստները պետության կողմից փոխհատուցելու կարգի մասին» օրինագիծը,  «Պետական տուրքի մասին» եւ «Լիցենզավորման մասին», «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» եւ «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալականապահովության մասին» օրենքներում փոփոխությունների եւ լրացումների փաթեթները, «Երեխայի իրավունքների մասին» օրենքում եւ մաքսային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները եւ «ՀՀ 2007-2009 թթ. պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը հաստատելու մասին» նախագիծը:

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը խորհրդարանի դատին ներկայացրեց «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի նախագիծը: Օպերատիվ-հետախուզական  դաշտն այսօր օրենսդրորոեն կարգավորված չէ եւ, նախարարի բնորոշմամբ, պետք է իրավական որոշակիություն ներդնել այս բնագավառում: Հատկապես որ մեծ է մարդու իրավունքների խախտման հնարավորությունը: Նախագծում ամրագրված է հեռախոսային գաղտնալսումներ նախատեսող դրույթ: Նախարարը կարծում է, որ հասարակությունը պետք է տեղեկացված լինի, թե որ դեպքերում եւ ինչ սահմաններում են կարող հատուկ ծառայությունները գաղտնալսումներ կատարել: Գաղտնալսումներ, ըստ նախագծի, կկատարվեն այն դեպքում, եթեապացուցված է այլ եղանակով տեղեկություն ձեռք բերելու անհնարինությունը եւ եթե կասկածյալի հանցագործության համար քրեական օրենսգրքով սահմանված առավելագույն պատիժը գերազանցում է 5 տարի ազատազրկումը:

Հարցի քննարկումը կշարունակվի նոյեմ բերի 29-ին:


28.11.2006
Ֆրանսիայի Ազգային ժողովի բարեկամության խմբի անդամները խորհրդարանում
Նոյեմբերի 28-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Ֆրանսուա Ռոշբլուանին, խմբի անդամ Ալեն Մուան Բրըսանին, քարտուղար Ժան Պիեռ Դելանուային: Ողջունելով հյուրերին` խորհրդարանի նախագահը շնորհակալություն հայտնեց ի շահ ...

28.11.2006
Ֆրանսիա-Հայաստան բարեկամության պատգամավորական խումբը Ազգային ժողովում
Նոյեմբերի 28-ին Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի ղեկավար Ֆրանսուա Ռոշբլուանը, խմբի անդամ Ալեն Մուան-Բրըսանը եւ քարտուղար Ժան-Պիեռ Դելանուան հանդիպեցին Աժ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամների հետ:Բարձր գնահատելով հայ-ֆրանսիական բազմակողմ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am